
Սլովենիայում և Չեխիայում հայտնաբերվել են կապիկի ծաղիկ վարակի դեպքեր

Սլովենիայում և Չեխիայում մայիսի 24-ին հայտարարել են կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքերի հայտնաբերման մասին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցներին։
Սլովենիայում վիրուսը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ, ով վերջերս է վերադարձել Կանարյան կղզիներից։ Ունի միջին ծանրության ախտանշաններ, չի հոսպիտալացվել։
Սլովենիայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները կարծում են, որ կապիկի ծաղիկի տարածումը երկրում կարելի է արագ կասեցնել, բայց միևնույն ժամանակ նրանք կոչ են արել բոլորին, ովքեր շփվել են վարակվածի հետ, անցնել 21-օրյա կարանտինի։
Չեխիայում վիրուսը հայտնաբերվել է Պրահայում։ Հիվանդը բուժվում է Չեխիայի մայրաքաղաքի զինվորական հոսպիտալում, այս դեպքի մասին այլ տեղեկություն չի հաղորդվում։