Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում երրորդ օրն անընդմեջ մահվան դեպքեր չկան տենդի ախտանիշներով անձանց շրջանում. Yonhap

ԿԺԴՀ-ի իշխանությունները երրորդ օրն անընդմեջ հաշվետվություն են ներկայացնում տենդի ախտանիշներով անձանց շրջանում մահվան դեպքերի բացակայության մասին, մահերի ընդհանուր թիվը մնացել է 68-ի մակարդակում: Մայիսի 26-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

ԿԺԴՀ-ում մեկ օրում հայտնաբերվել է բարձր ջերմությամբ առնվազն 105 500 մարդ, այդ հիվանդների ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել է ավելի քան 3,17 միլիոն: Նրանցից ապաքինվել է 2,9 միլիոն բնակիչ, շուրջ 270 հազարը բուժում է անցնում:

Ինչպես կարծում են Սեուլում, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանշներով անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճառով: Հիվանդացածների օրական աճը կազմում է 200 հազարից պակաս հինգերորդ օրն անընդմեջ եւ նվազում է ցույց տալիս: Մայիսի 25-ին իշխանությունները զեկուցել են 115 հազար նոր դեպքերի, մայիսի 24-ին՝ 134 հազար, մայիսի 23-ին՝ 167 հազար, մայիսի 22-ին՝ 186 հազար նոր դեպքերի մասին: ԿԺԴՀ-ի բնակչության թվաքանակը մոտավորապես 24 միլիոն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս