Երբ փրփուրը դառնում է հենման կետ. Փաշինյանի հերթական «բացահայտումը»

Մայիսի 4-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելուց և նիստերի դահլիճը լքելուց հետո, Փաշինյանը խոստացավ մեծ բացահայտում անել արցախյան բանակցային գործընթացի մասին: Բայց քանի որ ընդդիմությունը դահլիճից հեռացավ, Փաշինյանը բացահայտումը հետաձգեց ավելի հարմար առիթի, որպեսզի հնարավորություն ունենա նայել ընդդիմադիրների աչքերի մեջ: Եվ ահա այդ հարմար առիթը ստեղծվեց մայիսի 25-ին, կրկին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, թեև ընդդիմադիրների աչքերին նայելու հնարավորություն այս անգամ ևս չունեցավ: Ո՞րն էր Փաշինյանի բացահայտումը:

Իր ելույթներում Փաշինյանը պարբերաբար անդրադառնում է Արցախի հարցով բանակցային գործընթացին, յուրովի մեկնաբանում դրանք, խեղաթյուրում դրանց բուն էությունը:

Այս անգամ հերթը հասավ Մադրիդյան սկզբունքներին: Նա իրեն հատուկ ոճով մեկնաբանեց դրանք ու փորձեց ներկայացնել հակահայկական քողի տակ:

Ինչո՞ւ է Փաշինյանն այս անգամ անդրադառնում Մադրիդյան սկզբունքներին և ինչո՞ւ է աղավաղում դրանց էությունը, հատկապես, որ փաշինյանական մանիպուլյացիաները հերքվում են անմիջապես, ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս