
Ռուսաստանը լողում է փողի մեջ, մինչդեռ Արևմուտքը տառապում է պատժամիջոցների պատճառով. The National Interest

Արևմտյան պատժամիջոցները չեն կարողացել փլուզել ռուսական տնտեսությունը․այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, գրում է ամերիկյան The National Interest-ը։
Հրատարակության փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ՌԴ արտաքին առևտրի հաշվեկշռի մնացորդը կազմել է ռեկորդային 70,1 մլրդ դոլար։
Ռուբլին նախանձելի կայունություն է ցուցաբերել՝ հասնելով եվրոյի նկատմամբ 2015 թվականի արժեքին։
Ըստ The National Interest-ի՝ այդ հաջողությանը նպաստում են ապրանքների բարձր գները և նավթ, գազ, հացահատիկ և ոսկի արտահանելու Ռուսաստանի կարողությունը:
Հոդվածագիրն ընդգծում է, որ սահմանափակումներն, ավելի շատ խնդիրներ են բերում ամբողջ աշխարհին, քան հենց Ռուսաստանին։
Տնտեսական տեսանկյունից երկիրը, ըստ The National Interest-ի, «մեկ գրամ չի տուժել»։