Բաժիններ՝

Պակիստանում անձրևների և հեղեղումների զոհերի թիվը հասել է 312-ի

Պակիստնում մուսոնային տեղատարափ անձրեւներից եւ դրանց հարուցած հեղեղումներց զոհվածների թիվն անցած օրն ավելացել է առնվազն 18-ով: Հունիսի կեսերից երկրում տարերքի զոհերի թիվը հասել է 312-ի: Այս մասին հաղորդում է Express Tribune թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունը:

Վարչության տվյալներով՝ չդադարող տեղատարափ անձրեւները կազմալուծել են կյանքը Սինդի նահանգում, որտեղ հուլիսի 25-ին հեղեղումներից զոհվել է 11 մարդ:

Կարաչիում եւ Հայդարաբադ քաղաքում մեկ օրում տեղացել է 204 միլիմետր անձրեւ: Կարաչիում սկսվել են բնակչության բողոքի ակցիաներ էլեկտրաէներգիայի երկարատեւ անջատման, խմելու ջրի պակասի եւ վատ եղանակից տուժած բնակիչներին իշխանությունների կողմից օգնության բացակայության դեմ:

Իսլամաբադում եւ Ռավալփինդի արբանյակ-քաղաքում ջրով են հեղեղվել մի քանի շրջաններ, ինչպես նաեւ միջազգային օդանավակայանի տարածքը, ինչը հանգեցրել է ավիաչվերթերի դադարեցման:

Հեղեղումների պատճառով արգելափակվել է երթեւեկությունն Իսլամաբադը երկրի մնացած տարածքի հետ կապող ավտոմայրուղու մի քանի հատվածներում: Բելուջստանում հեղեղումները քշել-տարել են կամուրջները Քվետա-Կարաչի խճուղում, որտեղ երթեւեկությունը 10 ժամով դադարեցվել է:

Իշխանությունները տարհանել են Հաբ գետի հորդացումից հեղեղված տասնյակ գյուղերի բնկաչությանը: Պակիստանի իշխանությունները բարձր պատրասության են բերել զինված ուժարը հեղեղումներից տուժած բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս