Չեխիայի հետ տանկերի փոխանակման շուրջ ԳԴՀ-ի բանակցությունները մոտ են ավարտին

Չեխիայի հետ տանկերի այսպես կոչված շրջանային փոխանակման հարցի շուրջ Գերմանիայի բանակցություններն Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու շրջանակներում «մոտ են ավատին»: Հուլիսի 26-ին այդ մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտնել է չեխ պաշտոնակից Յան Լիպավսկիի հետ Պրահայում կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում:

«Ես ուրախ եմ, որ Չեխիայի հետ շրջանային փոխանակումն ընթանում է ճիշտ ուղիով»,- նշել է Բերբոքը:

«Կարելի է ասել, որ դրանք (բանացությունները) գտնվում են համատեղ պարտավորագրի ավարտման փուլում»,- շարունակել է նա:

«Մենք պետք Է ուշադրությամբ ուսումնասիրենք, թե ինչպես կարող ենք դա տարածել մյուս երկրների վրա, որպեսզի մատակարարումներն իրականացվեն արագ,- ամփոփել է ԱԳՆ-ի ղեկավարը:

Մայիսի 18-ին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է այսպես կոչված շրջանային փոխանակման շրջանակներում Չեխիային 15 Leopard 2 A4 տանկեր մատակարարելու որոշման մասին: Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր) ստանձնում է չեխ զինվորականների ուսուցման հարցը:

Չեխիան Գերմանիայից ստանում է Leopard 2 A4 տանկեր եւ Ուկրաինային է մատակարարում խորհրդային արտադրության տանկեր: Շրջանային փոխանակումը նշանակում է, որ Արեւելյան Եվրոպայի երկրներն Ուկրաինային են մատակարարում խորհրդային արտադրության զենք եւ փոխարենն ստանում են տեխնիկա Գերմանիայից: Ուկրաինացի զինվորների համար ավելի հեշտ է օգտագործել խորհրդային արտադրության զենքը, քան արեւմտյան նոր նմուշները: Կիեւը նաեւ ուղղակիորեն զինամթերք է ստանում Գերմանիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս