«Անթույատրելի է զարգացնել հարաբերությունները այլ երկրների հետ՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին»․ Բաբայան

Այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին, անթույլատրելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Արտաքին քաղաքականության առանցքային, ամենակարևոր հրամայականը եղբայրական երկրների հետ սերտ հարաբերությունների պահպանումն է, նրանց հետ կապերի ընդլայնումն ու խորացումը։

Իհարկե, քայլեր պետք է ձեռնարկվեն նաև այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նույնիսկ նրանց հետ, որոնց հետ հարաբերություններն ավանդաբար բարդ են և խնդիրներով լի։ Սակայն, ցանկացած դեպքում, անթույատրելի է զարգացնել հարաբերությունները այլ երկրների հետ՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին»,- գրել է Արցախի ԱԳ նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031