ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու պլանը. DPA
Եվրամիության (ԵՄ) երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու արտակարգ պլանը: Հուլիսի 26-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ նոր պլանը կհաստատվի հուլիսի 26-ին Բրյուսելում Միության էներգետիկայի նախարարների հատուկ հանդիպմանը: Դիվանագետները DPA-ին հավաստել են, որ պլանի համաձայն, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը (ԵՀ), երկրները կամավոր պետք է 15 տոկոսով կրճատեն գազի սպառումը 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը:
Հուլիսի 20-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ ասված է, որ ԵՄ-ի երկրները պետք է մինչև սեպտեմբերի վերջը ներկայացնեն մնչև 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակամիջոցում կամավոր գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու պլաններ: Բրյուսելում նաև հավանական սցենար են համարել ռուսական գազի լիակատար անջատումը և կոչ են արել սկսելու դրան նախապատրաստվելը՝ պահպանելով ԵՄ-ի միասնությունը: Մի շարք երկրներ, այդ թվում Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, հավանություն չեն տվել ԵՀ-ի նախաձեռնությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: