
Բելգիան հանդես է եկել գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու՝ ԵՄ-ի պարտադիր պահանջների դեմ

Բելգիան հանդես է եկել արտակարգ իրավիճակի դեպքում ԵՄ-ի երկրներից գազի սպառումը 15 տոկոսով պարտադիր կրճատել՝ պահանջելու՝ ԵՀ-ին իրավունք ընձեռելու՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) առաջարկության դեմ: Այս մասին գրել է L՚Echo թերթը։
Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ՝ թերթը նշում է, որ Բելգիան միացել է ԵՄ-ի այն 11 երկրներին, որոնք հանդես են եկել ռուսական գազից հրաժարվելու՝ Եվրահանձնաժողովի պլանի քննադատությամբ: Ընդդիմադիր երկրների թվում են նաեւ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Մալթան, Կիպրոսը, Հունաստանը եւ այլ երկրներ:
Այդ երկրները կարծում են, որ ԵՀ-ն պետք է կա՛մ լիովին հրաժարվի Ռուսաստանից մատակարարումների հնարավոր կրճատման կամ դադարեցման դեպքում ԵՄ-ի երկրներից 15 տոկոսով գազի սպառման պատադիր կրճատում պահանջելու իրավունքից, կա՛մ այդ երկրներին տրամադրի իրավաբանական օրենքի տեսքով բացառություն չկատարելու Եվրամիության սույն պահանջը:
Թերթը նշխում է, որ Եվրահանձնաժողովի պլանով՝ Բելգիան (ինչպես եւ մյուս երկրները) պետք է գազի տնտեսված ծավալներն ուղղորդի արտահանման, որպեսզի այն կարողանան գնել ԵՄ-ի այն երկրները, որոնք նույնիսկ կրճատելով սպառումը չեն կարող բավարարել իրենց կենսական կարիքները: Մասնավորապես դա վերաբերում է Գերմանիային, որի կառավարաությունն ավելի վաղ հավանություն է տվել ՌԴ-ի էներգետիկայի դեմ ԵՄ-ի միջոցներին՝ սպառնալիքի տակ դնելով գազի իր հիմնական աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: