
Էրդողանը մեկնում է Սոչի՝ Պուտինի հետ տարածաշրջանային հարցեր քննարկելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա պաշտոնական այցով օգոստոսի 5-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Թուրքիայի նախագահը Սոչիում հանդիպում կունենա ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ թուրքական կայքի՝ սպասվում է, որ Էրդողանն այցի ընթացքում Պուտինի հետ քննարկի իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ զարգացումներ: Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև հացահատիկի արտահանման հարցը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին Ուկրաինան և Ռուսաստանը Թուրքիայի ու ՄԱԿ-ի հետ առանձին համաձայնագրեր են ստորագրել ուկրաինական ցորենի արտահանման պայմաններ ստեղծելու վերաբերյալ։