ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի գրասենյակը:

«Պետքարտուղարն ու նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության:

Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ առաջարկը՝ աջակցելու տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցման կապերի բացմանը: Պետքարտուղար Բլինկենը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակումը, ինչպես Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն էր:

Պետքարտուղարը նաև վերահաստատել է աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումների իրականացմանը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները 1994 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ աշխատանքներում՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն:

Կարդացեք նաև

Պետքարտուղար Բլինկենը նաև հորդորել է նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս