Եվրոպայում խոստովանել են, որ սպառել են պատժամիջոցային հնարավորությունները

ԵՄ-ի պատժամիջոցների վերջին փաթեթը ցուցադրեց Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումերի՝ դաշինքի կողմից իր հնարավորությունների սպառումը, հայտարարել է ֆրանսիական Le Monde-ին անունը չհայտնած մի դիվանագետ:

Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, ըստ որում այն չի ենթադրում ոչ մի կարգի լուրջ միջոցներ, այլ կոչված է սոսկ վարելու դաշինքի քաղաքականությունը նրա դաշնակիցների դիրքորոշմանը համապատասխան, գրում է հրատարակությունը:

Ի տարբերություն պատժամիջոցների նախորդ վեց փաթեթների, սահմանափակումների վերջին ցուցակը չի բովանդակում լուրջ միջոցներ:

«Մենք մոտեցել ենք այն բանի վերջին, ինչ կարող էինք անել»,- հայտարարել է Le Monde-ին դիվանագիտական աղբյուրը: Այսպես, ԵՄ-ի 27 անդամ պետությունները չեն պլանավորում հոժարակամ հրաժարվել ռուսական գազից, քանի որ մատակարարումների ընթացիկ խնդիներից գլուխ հանել հաջողվում է դժվարությամբ:

Ըստ որում նույնիսկ Լեհաստանը եւ Մերձբալթիկայի երկրները պատրաստ չեն սեղանին դնելու նման առաջարկություն, առավել եւս, որ այն կընդգծեր տարաձայնությունները դաշինքի ներսում:

Ինչպես ասված է հոդվածում, Եվոպան ձգտել է այն բանին, որպեսզի իր պատժամիջոցները համընկնեն «Մեծ յոթնյակի» սահմանափակումների հետ. տակավին հունիսի վերջին երկրների այդ խումբը հրաժարվեց ռուսական ոսկուց: Միեւնույն ժամանակ նոր փաթեթում նշված են նաեւ զիջողություններ, նշում է հրատարակությունը:

ԵՄ-ի խորհրդի կողմից հավանության արժանացած պատժամիջոցները չեն վերաբերում գյուղատնտեսական արտադրանքի, պարարտանյութերի եւ պարենի վաճառքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս