Թաիլանդի Սահմանադրական դատարանն արգելել է «Թաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը, որն ավելի վաղ փորձ էր ձեռնարկել երկրի թագավորի քրոջը՝ արքայադուստր Ուբոլա Ռաթանային առաջադրելու վարչապետի պաշտոնին:
Եվրամիության երկրների խորհուրդը չի ընդունել Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված երրորդ երկրների ցուցակը, որոնք թույլ կանոններ ունեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ:
Պակիստանի ավիացիոն իշխանությունները հնդկա-պակիստանյան հակամարտության սրվելու պատճառով իրենց օդային տարածության օգտագործաման արգելքը երկարացրել են մինչեւ մարտի 8-ի առավոտ:
Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր վրա ճնշում են գործադրում, իր դեմ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման մասին եւ պլանավորվում է հարուցել եւս մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։
Քաբուլում առնվազն երեք մարդ է զոհվել ականանետային գնդակոծման հետեւանքով, եւս 19 հոգի վերքեր է ստացել:
Պակիստանի պատվիրակության՝ մարտի 14-ին պլանավորված այցը Հնդկաստան, որը կապված է Կարտարպուրյան փոխադրամիջանցքի բացման հետ, կօգնի թուլացնել լարվածությունը երկու երկրների միջեւ:
«Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համագործակցության ուղղությամբ աշխատանք տարվում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ Պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հանդես է եկել եվրոպական երկրների կողմից Վենեսուելայի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները խստացնելու օգտին:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն ապրիլին կխստացնեն ներդրողի այցագրի տրման կանոնները՝ թագավորության տարածքում կազմակերպված հանցավորության եւ փողերի լվացման դեմ պայքարի շրջանակում:
Չինաստանի Huawei ընկերությունը հայց է հարուցել ԱՄՆ-ի կառավարության դեմ ՉԺՀ-ի իշխանությունների կողմից իր տեխնոլոգիաները լրտեսության նպատակով օգտագործելու մեղադրաքների պատճառով։
Գաղթականների փոխադրող փչովի նավակ է խորտակվել հունական Սամոս կղզու մերձակայքում, զոհվել են երկու երեխա եւ մեկ տղամարդ:
Առնվազն 18 մարդ է տուժել պայթյունի հետեւանքով, որը մարտի 7-ին որոտացել է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում՝ ավտոբուսի կանգառում:
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն, ավելի վաղ չեղյալ հայտարարված Freedom Guardian զորավարժությունների փոխարեն, օգոստոսին կամ սեպտեմբերին կանցկացնեն 19-2 Dong Maeng հրամանատարաշտաբային վարժանքները, որը թարգմանաբար նշանակում է «Դաշինք»:
Հնդկաստանը Պակիստանից պահանջել է անհապաղ դադարեցնել վիճելի Քաշմիրի՝ Նյու Դելիի վերահսկողության տակ գտնվող տարածքի գնդակոծումները, որոնց հետեւանքով առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը մարտի 6-ի երեկոյան քվեարկել է Եվրամիության Մաքսային միությանը երկրի անդամակցության պահպանման օգտին՝ դրանով իսկ պարտության մատնելով Պահպանողական կուսակցության կառավարող կաբինետին՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ։
«168 ժամին» հայտնի դարձավ, որ խնդիրը քննարկելուց հետո եվրոպացիների հորդորով այս գաղափարի իրականացումը սառեցվել է, քանի որ ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու նման նախաձեռնությունը պիտանի լինել չի կարող։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն արդեն այնքան ակտիվ են ներկայացրել իրենց մոտեցումներն Արցախի մասնակցության վերաբերյալ, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, որ առանց Արցախի նրանք կբանակցեն:
Եթե այդ նպատակը կյանքի չկոչվի՝ դրան պետք է հետևեն քայլեր։ Իսկ ամենատրամաբանական քայլը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցի բարձրացումն է։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա։ Այսպիսով, եթե չհաջողվի գազի միասնական գին սահմանել ԵԱՏՄ տարածքում, Հայաստանը հայտնվելու է անհարմար դրության մեջ։
Աշխարհում մարդկային օրգանների անօրինական շրջանառությունը գնահատվում է տարեկան 600 միլիոն դոլար, ՄԱԿ-ի՝ թմրանյութերի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի վարչության այս տվյալները հրապարակվել են մարդավաճառության խնդիրների շուրջ Գվատեմալայում բացված առաջին տարածաշրջանային կոնգրեսում:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է առաջարկել ստեղծել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հանցագործությունների հետաքննության տրիբունալ:
Բրիտանացի Լյուիս Լադլուուն Լոնդոնում մասշտաբային ահաբեկչություն ծրագրելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Ֆլորիդայից դեմոկրատ կոնգրեսական Էլսի Լ. Հեյսթինգսը ադրբեջանական քարոզչության ամենավերջին խոսափողն է։ Նա 2019 թ. փետրվարի 25-ին հանդես եկավ հայտարարությամբ, այն մտցրեց Կոնգրեսի արձանագրության մեջ՝ հայերին մեղադրելով Ադրբեջանի Խոջալու գյուղում 1992 թ. փետրվարի 26-ին, Արցախյան պատերազմի թեժ օրերին 613 ադրբեջանցի տղամարդկանց, կանանց և երեխաների սպանության մեջ։
Վենեսուելայի կառավարությունը Գերմանիայի դեսպան Դանիել Մարտին Կրիեներային երկրում ոչ ցանկալի անձ է հայտարարել:
Չինաստանի իշխանությունները պլանավորում են ազգային պաշտպանության ծախսերն ավելացնել 7,5 տոկոսով՝ մինչեւ 1,19 տրիլիոն յուան (շուրջ 177,61 միլիարդ դոլար):
Ֆրանսիայում անցած տարվա նոյեմբերի 17-ից սկսած շաբաթ օրերը խաղաղ չեն անցնում: Շարժումը, որը հայտնի դարձավ «Դեղին բաճկոնավորներ» անվամբ, դեռ չի դադարել՝ չնայած իշխանությունների կողմից արված մի շարք փոխզիջումների:
Եվրամիությունը հաջորդ շաբաթ պաշտոնապես կհաստատի Կերչի նեղուցի միջադեպի համար ութ ռուսաստանցիների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման որոշումը, որը դեսպանների մակարդակով ընդունվել է փետրվարի 20-ին:
Պակիստանի օդային տարածությունը առեւտրային թռիչքների համար փակ կլինի մինչեւ մարտի 7-ը:
Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին հայտարարել է, որ լարվածության թուլացման միտում է նկատում Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը չի պլանավորում իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին նշանակված ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:
Աֆղանստանում առնվազն 16 մարդ է զոհվել շինարարական ընկերության գրասենյակի վրա կատարված հարձակման հետեւանքով, եւս ինը հոգի վիրավորվել է: