«Ցավոք, իրավիճակը բարդանում է, որոշ ապրանքներ իսպառ բացակայում են». Արցախի գյուղատնտեսության նախարար

«Արցախը հայտնվել է հումանիտար ճգնաժամի առաջ, և պետության կողմից հսկայական ջանքեր են տրամադրվում, որպեսզի խուսափենք հումանիտար աղետից»,- հունվարի 12-ին, թշնամի Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելու 32-րդ օրը «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախ Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը։

«Ցավոք, իրավիճակը բարդանում է, որովհետև Արցախում  բոլոր տեսակի ապրանքների պակաս կա, որոշ ապրանքներ ընդհանրապես չկան։ Ինչ վերաբերում է շուկայում մրգի և բանջարեղենի բացակայությանը, ապա չմոռանանք, որ բազմաթիվ տարածքներ անցել են թշնամու վերահսկողության տակ։

Իհարկե, գյուղերում կան մրգի և բանջարեղենի որոշակի պաշարներ, բայց դա չի կարող հերիքել 120.000 բնակչությանն ապահովելու համար»,- ասաց Արցախի Գյուղնախարարը։

Նա նաև անդրադարձավ դիզվառելիքի պակասին՝ ընդգծելով, որ դրա բացակայությունը կաթվածահար է արել գյուղատնտեսական ոլորտը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհը փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս