«Սա բլոկադայի դեմ պայքար չէ, այլ պայքար է, որ մենք իրավունք ունենք ապրելու մեր հողի վրա, մեր հայրենիքում, մեր օրենքներով, մեր արժեքներով»․ Ռուբեն Վարդանյան

Թշնամի պետության կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 32 օր շարունակ փակ պահելու թեմայով  հունվարի 12-ին կազմակերպվել է «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ, որին մասնակցում են Արցախի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ստեփանակերտում և Երևանում:

Արցախի Հանրապետությա պետական նախարար Ռուբեն Վարդանյանն անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ասաց, որ շրջափակման 32-րդ օրն է, ինչը նշանակում է, որ ունեն խնդիրներ բոլոր ոլորտներում՝ պարենայինից մինչև առողջապահական, կրթական, ինչպես նաև իրարից բաժանված ընտանիքներ, որոնք գտնվում են շրջափակման տարբեր կողմերում։

«Մարդիկ կան, որ հարազատները մահացել են, բայց չեն կարողանում հողին հանձնել։ Այդ կողմից, երբ հարևան պետության ղեկավարությունն ասում է, թե խնդիրներ չկան, իրենք ուղղակի չեն ուզում իրականությունն ընդունել և իրենց ասած բառերով հաստատում են, որ մենք ունենք ճգնաժամ։

Ճգնաժամը հաստատվում է նրանով, որ նրանց հաշվարկներով՝ այս ընթացքում դեպի Արցախ է անցել մոտ 400 մեքենա, եթե մենք նայենք մինչև շրջափակումը, ապա կտեսնենք, որ մենք 1 օրվա մեջ ունեցել ենք 2 անգամ ավելի շատ մեքենաներ, քան այս 1 ամսվա մեջ»։

Կարդացեք նաև

Վարդանյանի գնահատմամբ՝ չնայած ծանր իրավիճակին,  այս ամենը միավորել է արցախցիներին․

«Մենք իսկապես տեսանք, որ և ժողովուրդը, և հասարակությունը, և պետությունն այս դժվար ժամանակին միացել ենք իրար և հասկանալով իրավիճակի դժվարությունները, հաղթահարելու այդ ոգին մեր մեջ արթնացել է, և դա նաև ցույց տվեց դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, ինչպես նաև համայնքներում հանդիպումները, որ ժողովուրդը պատրաստ է մեր կողքին կանգնելու և դիմանալու այս ամենին, որովհետև իսկապես սա ոչ թե բլոկադայի դեմ պայքար է, այլ պայքար է մեր իրավունքի, ամենակարևոր իրավունքի համար, որ մենք իրավունք ունենք ապրելու մեր հողի վրա, մեր հայրենիքում, մեր օրենքներով, մեր արժեքներով և չպետք է ենթարկվենք ուրիշի պայմաններին․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս