Աբսուրդ է Երևանի հայտարարությունը, որ ռուսական ներկայությունը վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Զախարովա

Երևանից հնչող այն հայտարարությունները, թե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում վտանգ է երկրի համար, աբսուրդ են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսում հնչեցրած հայտնի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն իր արևմտյան գործընկերներին ասում է, թե «Ռուսաստանն ու Հայաստանը ռազմական ագրեսիա են նախապատրաստում իր դեմ»։ Նա նաև հավելել էր, որ եթե ռուսական կողմը չի պատասխանում Բաքվին, ապա Երևանը Մոսկվային հայտնում է, որ իր ռազմական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը։

Զախարովան նաև հայտարարել է, որ «նման կոչեր անող արկածախնդիրներին կոչ է անում մտածել հետևանքների մասին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031