«Մեր առջև դրված է 3 ճանապարհ. սա կյանքի պայքար է». Ռուբեն Վարդանյան

Թշնամի պետության կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 32 օր շարունակ փակ պահելու թեմայով  հունվարի 12-ին կազմակերպված «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջին՝ Ստեփանակերտում և Երևանում  մասնակցող Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ  պատասխանում էին Արցախի և Հայաստանի, ինչպես նաև արտերկրի լրատվամիջոցների հարցերին:

Կարո՞ղ ենք այս իրավիճակը հաղթահարել, եթե այո, ապա որո՞նք են այդ ճանապարհները՝ հարցին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ նախ պետք է ընդունել իրականությունը, իսկ այն շատ պարզ է․

«Մեր առջև դրված է 3 ճանապարհ՝

-Կամ դուք ենթարկվում  եք Ադրբեջանի օրենքիներին և ապրում եք՝ որպես Սդրբեջանի քաղաքացիներ։

Կարդացեք նաև

-Կամ դուք այստեղից դուրս եք գալիս։

-Կամ պետք է հաղթահարեք այս պայքարի մարտահրավերը, որը մյուս կողմն է տվել մեզ՝ ասելով, որ դուք իրավունք չունեք ձեր հողի վրա ապրելու ձեր ուզած ձևով։

Մենք կանգնած ենք շատ լուրջ որոշման առջև, կամ մեր մեջ ուժ ենք գտնում, և մեր ընկերները և Հայաստանում, և աշխարհում հասկանում են, որ սա 120.000 հոգու կյանքի և իրավունքի պայքարի հարցն է, ոչ թե ճգնաժամի կամ շրջափակման։ Եվ մենք պետք է Արցախում և Հայաստանում ամեն ինչ անենք, որպեսզի բոլոր երկրները զգան, որ սա լուրջ պայքար է, սա կյանքի պայքար է, և այդ օգնությունը, որը մենք խնդրում ենք, պահանջում ենք, ասում ենք, որ ոչ  միայն Արցախի, այլև ամբողջ հայկական աշխարհի հարցն է, Արցախը խորքային արմատն է հայկական աշխարհի․․․»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհը փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս