Շուրջ 320 գնացքների չվերթներ են չեղարկվել Իսպանիայի Renfe երկաթուղային գործարկուի աշխատողների՝ հուլիսի 15-ին սկսված գործադուլի պատճառով:
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի եւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրությունը, նիստ, որը կդառնա վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական մեծ հաջողություններ է անում ի հեճուկս այն քաղաքականության, որը վարում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ, կատարում է կենտրոնական բանկի գործառույթները) ղեկավար Ջերոմ Փաուելը։
Ֆրանսիայի Ազգային տոնին՝ Բաստիլի գրավմանը նվիրված զինվորական շքերթից հետո Փարիզում ոստիկանության հետ սկսված ընդհարումները տեղափոխվել են Ելիսեյան դաշտերի շրջան
Թուրքիան Գերմանիայում ամենից ակտիվ լրտեսությամբ զբաղվող չորս երկրներից մեկն է։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ներքին հետախուզության համար պատասխանատու Սահմանադրության պահպանման գերատեսչությունը (BFV)։
Աֆղանստանի արևելքում գտնվող Բագդիզ նահանգում հյուրանոցի վրա զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս ինը, այդ թվում և երկու երեխա, վիրավորվել են:
Աֆղանստանի արևմտյան Քալայի-Նաու քաղաքում մի քանի անձինք հարձակվել են հյուրանոցի վրա:
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում Սան-Ֆերմին փառատոնի շրջանակում հուլիսի 13-ին տեղի ունեցած ցլերի վազքի ժամանակ տուժել է առնվազն հինգ մարդ:
Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է «Գրեյս 1» իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի:
Նեպալում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ու հեղեղումները խլել են 32 մարդու կյանք: Եվս 12-ը վիրավորվել են, իսկ 17-ն՝ անհետ կորել:
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում երկու մարդ է մահացել քաղաքացիական ուղղաթիռի ընկնելու հետևանքով:
Ֆիլիպիններում հուլիսի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 25 մարդ:
Սոմալիի Կիսմայո քաղաքում հյուրանոցի վրա իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, դրանք շարքում կան օտարերկրացիներ:
Աֆղանստանի արևելյան Նանգարհար շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են:
Սոմալիի Կիսմայո քաղաքում հյուրանոցի վրա իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ:
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը 232 միլիոն դոլար արժողությամբ 7 տոննա կոկաին է առգրավել Հարավային Ամերիկայի ափի մոտ:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ռիջկրեսթ քաղաքից 8 կիլոմետր դեպի արևելք:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա սեպտեմբերի 1-ին կմասնակցի Լեհաստանում անցկացվելիք հիշատակի արարողություններին՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Լուիզիանայի նահանգում «Բարրի» մոտեցող արեւադարձային փոթորկի պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հուլիսի 11-ին քննադատորեն է արտահայտվել գաղտնարժույթների մասին՝ կարծիք հայտնելով, որ դրանք հուսալի չեն եւ կարող են նպաստել հանցավոր գործունեությանը: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Twitter-ի՝ իր էջում:
Վենեսուելայի կառավարությունը եւ ընդդիմությունը համաձայնության են եկել ստեղծելու հանձնաժողով քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների քննարկման համար, որը կգործի մշտական հիման վրա:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 11-ին հավանություն է տվել 2020 ֆինանսական տարա բյուջեին, որը նախատեսում է սահմանափակիչ միջոցներ ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ՝ ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության պատճառով: Նիստի հեռարձակումը վարել է C-Span հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները համաձայնության են եկել այն հարցում, որ հունիսին Չինաստանի կողմից ավելի քան 1 միլիոն բարել նավթի ներմուծումն Իրանից Թեհրանի դեմ ամերիկյան նավթային պատժամիջոցների խախտում է, սակայն առայժմ մտածում են, թե ինչ պատասխան կարող է տալ Վաշինգտոնը:
ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 14-ից կսկսեն շրջայցեր կատարել երկրից անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման նպատակով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը կարծում է, որ հյուսիսկորեական «Հվանսոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ՄԲՀ) կարող է հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հուլիսի 11-ին Բեռլինում կայնալիք բանակցություններից առաջ նստած են լսել ազգային օրհներգերը:
ԱՄՆ-ը քննարկում Է Հյուսիսային Կորեայի նկատմամբ որոշ պատժամիջոցների գործողության դադարցեման հնարավորությունը 12-ից մինչեւ 18 ամիս ժամկետով՝ Յոնբյոնի միջուկային կենտրոնի վերացման եւ ամբողջ միջուկային ծրագրի սառեցման պայմանով:
Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Թուրքիայի և Կիպրոսի միջև, թուրքական նավերի կողմից հորատման աշխատանքների հետ կապված լարվածությունը գնալով աճում է:
Միացյալ Նահանգների Pacific Gas and Electric (PG&E) ընկերությունը, որը պատասխանատու է ճանաչվել Կալիֆոռնիայի նահանգի արդի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհի առաջացման համար, տարիներով չի նորոգել էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ) հենարանները, ինչ էլ հանգեցել է աղետի: