Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սերբիա այց կկատարի հուլիսի 15-ին:
ԱՄՆ-ի ներկայացուցիչները «Թալիբան» արմատական շարժման հետ կայացած կոնսուլտացիաներում նշել են երկուսուկես տարվա ընթացքում երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը:
Հունաստանի «Նոր դեմոկրատիա» (ՆԴ) առաջատար ընդդիմադիր աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հաղթել է հուլիսի 7-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով քվների 39,83 տոկոսը։
Playboy ամսագրի մոսկովյան խմբագրությունը առերես քասթինգի է հրավիրել Տյումենի բնակչուհի Աննա Անուֆրիևային, որը ստիպված էր հրաժարվել պետծառայությունում պաշտոնից՝ «Տարվա աղջիկ-2019» ամսագրի մրցույթին մասնակցելու համար:
Ֆրանսիայում ընթանում է դատական գործընթաց տնային աքաղաղի դեմ: Մորիս անունով թռչունին մեղադրում են առավոտյան չափազանց վաղ իր ձայնով տեղացիներին արթնացնելու մեջ:
Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ-2020» միջազգային երաժշտական մրցույթը:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում 6.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերագնացները շուտով կրկին կլինեն Լուսնի վրա, ապա կթռչեն դեպի Մարս, որտեղ կտեղակայեն ամերիկյան դրոշը:
Անհայտ մահացու վիրուս է հայտնվել Բոլիվիայում, որն արագ տեմպերով տարածվում է:
Իսպանական Կոստա Բլանկայից ոչ հեռու գտնվող զբոսաշրջային գոտում երկու բրիտանացի զբոսաշրջիկ ընկել են ժայռից և մահացել են:
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի շրջանում հորդառատ տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 22-ի: Տվյալները հայտնել է ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, ով ժամանել է շրջան՝ հեղեղումների վնասները գնահատելու համար:
Արեգակի լրիվ խավարումը հուլիսի 2-ին` ժամը 16:30-ի սահմաններում, պատել էր Հարավային Ամերիկան:
Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերին հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Ջիբրալթարում իրանական նավթատար նավի կալանավորման պատճառով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կարող է քննարկվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
Անցյալ օրն ավելի քան 1,7 հազար սիրիացի փախստական է վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքներից, ասված է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխման հսկողության ռուսական կենտրոնի լրատվական տեղեկագրում:
ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարար բանակի գեներալ Նո Գվան Չհոլը եւ ՌԴ-ի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հուլիսի 4-ին Փհենյանում կայացած երկկողմ անդիպմանը քննարկել են երկու պետությունների զինվորական գերատեսչությունների երկկողմ համագորակցության պլանի իրագործումը:
Ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունները որոշում են ընդունել ինքնավարության տարածք Սերբիայից բոլոր պաշտոնատար անձանց մուտքի արգելքի մասին:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործարքը, որը վերջ կդնի նրանց միջեւ առեւտրական պատերազմին, կարող է կնքվել այս տարվա վերջին կամ եկող տարվա սկզբին:
Հուլիսի 4-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կանադայի հարավ – արեւմտյան մասում՝ Վանկուվեր կղզու մերձակայքում:
Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ) ԱՄՆ-ի Իններորդ օկրուգի վերաքննիչ դատարանը հուլիսի 3-ին որոշել է ուժի մեջ թողնել ավելի վաղ կայացված վճիռները, որոնք արգելում են Պենտագոնի բյուջեից միջոցների տրամադրումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար:
Վրաստանի Գինու ազգային գործակալությունը հուլիսի 3-ին հաղորդել է Ռուսաստան գինու արտահանման աճի մասին՝ նշելով, որ առաջին կիսամյակում ՌԴ-ն զբաղեցրել է առաջին տեղն ալկոհոլային արտադրանքի այդ տեսակի ներմուծողների թվում::
Իսպանիայի իշխանությունները մտահոգություն են հայտնել այն մասին, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը, և կոչ է արել պահպանել ատոմային էներգետիկայի հետ կապված միջազգային պայմանավորվածությունները:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշում է ընդունել խախտումների վերացման ընթացակարգ չսկսել Իտալիայի չափազանց մեծ պետական պարտքի պատճառով՝ Հռոմին առաջադրելով մակրոտնտեսական պայմանների հավաքանի իրադրության շտկման համար:
Չինաստանի իշխանությունները կրկին ԱՄՆ-ին առաջարկում են ավելացնել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնումները՝ որպես բարի կամքի ժեստ՝ առեւտրական վեճերի կարգավորման շուրջը երկկողմ բանակցությունների վերսկսման ֆոնին:
Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 29-ին:
Ճապոնական 3 քաղաքների շուրջ 800 հազար բնակիչներ ստիպված են լքել իրենց բնակավայրերը սողանքների ու հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով:
Իտալացի պատգամավոր Դավիթ Մարիա Սասոլին ընտրվել է Եվրախորհրդարանի (ԵԽ) նոր նախագահ:
Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավարի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել, ինչի պատճառով հայտարարվել է քվեարկության երկրորդ փուլ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրեն լավ է զգում, նրա առողջական վիճակը կայուն է: