Կիպրոսը հրաժարվել է զենք տրամադրել Ուկրաինային
Նիկոսիան մտադիր է հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային և գիտելիքներ փոխանցել ռազմական պատրաստության ոլորտում, սակայն չի պատրաստվում սպառազինություն տրամադրել: Նման հայտարարություն է արել Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմպիոտիսը կիպրական RIK ռադիոհեռարձակող ընկերությանը տված հարցազրույցում։
Այսօր Կիպրոսում է գտնվում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, որը մինչ այդ այցելել էր Աթենք։
Կիպրոսի կառավարության խոսնակի խոսքով՝ Կիևին միայն հումանիտար օգնություն տրամադրելու Նիկոսիայի ցանկությունը հասկանալի է։
RIK-ի հաղորդմամբ՝ մեկնաբանելով Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորգալլասի և Ռեզնիկովի հանդիպումը՝ Լետիմպիոտիսն ասել է, որ «հանդիպումը տեղի է ունենում գիտելիքների փոխանցման շրջանակներում, որոնք Կիպրոսը կարող է տիրապետել վերապատրաստման հարցերում, այլ ոչ թե Ուկրաինային սպառազինության տրամադրման շրջանակներում»:
«Լետիմպիոտիսը կրկնել է, որ Կիպրոսի Հանրապետությունը հստակ է ցույց է տվել, որ ներդրում չի ունենա ռազմական բաղադրիչի հարցում, քանի որ Կիպրոսը ոչ մի դեպքում չի կարող առանց զենքի մնալ», – հաղորդել է RIK-ը: