Բաժիններ՝

Թրամփը կարող է նախագահ դառնալ նույնիսկ բանտում․ Politico

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա երկրի նոր ղեկավար դառնալ նույնիսկ բանտում։ Այդ մասին գրում է Politico-ն։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Թրամփին ոչինչ չի խանգարում առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։
«Ոչինչ չի խանգարում Թրամփին առաջադրվել. նույնիսկ դաշնային դատավճիռը չի խանգարում դրան: Նույնիսկ եթե նա հոգեկան հիվանդ համարվի: Գերագույն դատարանը որոշել է, որ դաշնային պաշտոնում առաջադրվելու միակ պահանջները վերապահված են Սահմանադրության պահանջներին», – բացատրել է իրավաբան Յուջին Մացոն:

Նշվում է, որ նախագահական մրցապայքարին մասնակցելու համար թեկնածուն պետք է լինի առնվազն 35 տարեկան, ԱՄՆ-ում ծնված քաղաքացի և առնվազն 14 տարի ապրած լինի հայրենիքում։

Հիշեցնենք, որ դատախազությունը Թրամփին մեղադրել է փաստաթղթերի կեղծման 34 դեպքի մեջ և առաջարկում է առավելագույնը չորս տարվա ազատազրկում։ Այս պահին դատարանը վերացրել է քաղաքական գործչի պաշտոնական կալանքը, որից հետո Թրամփը վերադարձել է Ֆլորիդա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս