Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների եւ ուժային գերատեսչությունների աշխատակիցների միջեւ ծայր առած ընդհարումների հետեւանքով փետրվարի 1-ից ի վեր զոհվածների թիվը հասել է 459-ի: Մարտի 29-ին այդ մասին իր Twitter-ում հայտնել է Մյանմայի Քաղաքական բանտրակյալների օգնության ասոցիացիան։
Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է Եվրախորհրդի նախագահի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը:
Մարտի 29-ին առնվազն հինգ մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ճափեզրին տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունից:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում դիմելով Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ ասաց, թե Արցախի պատերազմն ապացույցն է տապալված արտաքին քաղաքականության։
Մարտի 29-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բարբադոսի ափերի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Անցած հանգստյան օրերին Բանգլադեշում բողոքի ակցիաների առնվազն11 մասնակից է զոհվել, 10-ը՝ վիրավորվել ոստիկանության եւ անվտանգության ուժերի հետ ընդհարումների հետեւանքով:
Մարտի 29-ին մանրագույն ավազի վիթխարի ամպը ծածկել է Ճապոնիայի հիմնական տարածքի հարավ – արեւմտյան շրջանները:
Փրկարարական անձնակազմերը Սուեզի ջրանցքում ծանծաղուտից հանել են Ever Given բեռնարկղանվը: Մարտի 29-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Inchcape Shipping ընկերությունը, որն զբաղվում է ծովային փոխադրումներով։
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 80 716-ով:
Ճապոնիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից եւ ընդդիմադիր կուսակցություններից ստեղծել են միավորում, որը կզբաղվի օրենսդրության մշակմամբ, որը թույլ կտա պատժամիջոցներ սահմանել արտասահմանյան երկրների, կառույցների եւ առանձին անձանց դեմ մարդու իրավունքների խախտումների պատճառով:
ԱՄՆ-ում առնվազն 111 մարդ է զոհվել փետրվարին Տեխասի նահանգում մոոլեգնած անոմալ սառնամանիքների պատճառով: Մարտի 25-ին այդ տվյալները բերել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Տեխասի Առողջապահության դեպարտամենտը։
Մոսկվան 2020 թվականին ընդգրկվել է 30 լավագույն մայրաքաղաքների ցանկում, որոնք աչքի են ընկնում մաքուր օդով: Այն առաջ է անցել այնպիսի մայրաքաղաքներից, ինչպիսիք են Փարիզը, Բեռլինը:
«Պատերազմից հետո չկա լիարժեք բանակցային գործընթաց կողմերի միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի հայտնի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով Զալկալիանիի առաջարկին։
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան մարտի 26-ին խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում հայտարարել ԱՄՆ իր առաջիկա այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին հրավիրելու՝ իր մտադրության մասին:
ԱՄՆ-ի զինված ուժերը շտապել են Սուեզի ջրանցք՝ այնտեղ խցանված նավին օգնություն տրամադրելու նպատակով:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի բարդացման հետևանքով Լեհաստանում մարտի 27-ից գործելու են նոր սահմանափակումներ, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը:
Կորոնավիրուսով վարակված կինը Ճապոնիայի Նարիտա օդանավակայանում կարանտինի մեջ գտնվելով մահացել է: Սա առաջին նման դեպքն է, որ գրանցվել է երկրում:
Անհայտ անձինք Լոս Անջելեսում պահեստից, որտեղ պահվում է երգչուհի Բեյոնսեի ունեցվածքը, 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ իրեր են գողացել:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը սառեցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օգտահաշիվը, քանի որ նա խախտել է սոցիալական ցանցի քաղաքականությունը՝ իր էջում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելով:
Մյանմայում զինվորականները հայտարարել են, որ իշխանությունը կփոխանցեն միայն երկրում նոր ու արդար ընտրությունների անցկացումից հետո:
Netflix-ը գնել է ռուսական «Արծաթե չմուշկներ» ֆիլմը ցուցադրելու իրավունքները։
Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հեղինակազրկման և բանակցային գործընթացը շարունակելու կամ պատերազմից հետո վերսկսելու անկարողության պայմաններում հասկանալի չէ, թե որ ձևաչափի շրջանակում են շարունակվելու հակամարտող կողմերի միջև բանակցությունները:
Մինսկում չարտոնված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել։
Ever Given բեռնատար նավի պատճառով Սուեզի ջրանցքի արգելափակման հետևանքով այս պահին 276 նավեր սպասում են ջրանցքով անցնելու իրենց հերթին:
Իրանն ու Չինաստանը մարտի 27-ին ստորագրել են 25 տարվա բազմակողմ համագործակցության մասին համաձայնագիր:
Եգիպտոսի հարավում երկու ուղևորատար գնացք է բախվել, որի հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել է 19 մարդ, տուժել են ևս 185-ը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2013 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Տուպիցկիի նշանակումը:
Ավելի քան 50 մարդ է զոհվել Մյանմայի մի քանի քաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով։
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վիրջինիա-Բիչ քաղաքում տեղի ունեցած մի քանի միջադեպի հետևանքով սկսված հրաձգության ժամանակ 2 մարդ զոհվել է, առնվազն 8 հոգի տուժել։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում 10 հարկանի բնակելի շենքի փլուզումից հետո զոհերի թիվը հասել է 5-ի, 24 հոգի տուժել է։