ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պլանավորում է շուրջ 42 միլիոն դոլար, որը նախատեսված է Կենտրոնական Ամերիկայի երկրների համար՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով, վերաուղղորդել Վենեսուելայի ընդդիմության աջակցությանը:
Սուդանի անցումային Զինվորական խորհուրդը եւ հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Հանուն ազատության եւ փոփոխությունների» դաշինքը, հուլիսի 17-ի առավոտյան ստորագրել են քաղաքական համաձայնագիր:
Ամերիկյան F-15 կործանիչը հուլիսի 17-ին վթարային վայրէջք է կատարել Վելկոպոսլսկի վոյեվոդության ռազմական օդաթռիչքարանում:
«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը կհամագործակցի բոլոր կուսակցությունների հետ, բացի «Սիասնական ազգային շարժումից», որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ նրան շնորհավորել 65-ամյա հոբելյանի առթիվ:
Առնվազն 5,2 միլիոն մարդ է ջրածակված գոտում հայտնվել Հնդկաստանի Ասամի հյուսիս – արեւելյան նահանգում, որտեղ սաստիկ հեղեղում է:
Միացյալ Նահանգներն զգալիորեն սահմանափակել է իրանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամների տեղաշարժման հնարավորությունները, որոնք պաշտոնեական գործուղումներում են գտնվում Նյու Յորքում:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կոմիտներից մեկի համար զեկույցի հեղինակները պատահաբար դրա մեջ են ներառել Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման գաղտնիացված վայրերի ցանկը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարապետական կուսակցությունը միասնություն է դրսեւորվել՝ քվեարկելով այն բանաձեւի դեմ, որը դատապարտում է իր արտահայտությունները Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թեւի չորս կանանց հասցեին:
Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում հաստատել են էբոլայի առաջին դեպքը Գոմա քաղաքում, որը խոշոր տրանսպորտային հանգույց է՝ 2 մլն բնակչությամբ:
Վենեսուելայի իշխանություններն անցյալ շաբաթ 40 միլիոն դոլար գումարի ոսկի են վաճառել, չնայած Միացյալ Նահանգների գործող պատժամիջոցներին
Աբու Դաբին ամրապնդել է իր համաշխարհային դիրքը՝ որպես վերականգնվող էներգիայի և մաքուր տեխնոլոգիայի առաջատար կենտրոն՝ շնորհիվ իր «Արևային N1 կայանի», որն աշխարհում արևային էներգիայի ամենամեծ նախագիծն է, ինչպես նաև ստեղծվել է «Մուհամմադ բին Ռաշեդ ալ Մաքթումի Արևային Էներգիա» համալիրը, իսկ 2012թ․ մեկնարկել է նաև «Կանաչ տնտեսություն հանուն Կայունության» նախաձեռնությունը, որը երկարատև ծրագիր է ստեղծելու կանաչ տնտեսություն։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պլանավորում է հուլիսի 16-ին անցկացնել այն բանաձեւի քվեարկությունը, որը դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական արտահայտությունները Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թեւից մի քանի կանանց հասցեին:
Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու Ուրսուլա ֆոն դեր Լյայենն իր ընտրվելու դեպքում պատրաստ է Մեծ Բրիտանիային ավելի շատ ժամանակ տրամադրելու Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու շուրջը բանակցությունների համար:
Կամերունից դեպի Կոտ դը Իվուար ուղևորվող թուրքական բեռնատար նավը Նիգերիայի առափնյա շրջաններում հարձակման է ենթարկվել նիգերիացի զինված ծովահենների կողմից, որոնք առևանգել են 10 թուրք նավաստիների:
Պակիստանը վերջնականապես բացել է իր օդային տարածությունը բոլոր առեւտրային չվերթների համար, որը մինչեւ հիմա մասնակիորեն փակ էր մնում այս տարվա փետրվարին Հնդկաստանի հետ հարաբերությունների կտրուկ սումից հետո:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն Բեռլինում կայանալիք բանակցություններից առաջ արարողակարգին հակառակ նստած են լսել ազգային օրհներգերը:
Հնդկաստանի հարավի Մումբայում (Մահարաշթրայի նահանգ) քառահարկ շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, եւս մի քանի տասնյակ մարդ մնում է փլվածքների տակ, գրել է India Today հանդեսը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստել է, որ հոկտեմբերին Պուտինի այցը Հունգարիա պատրաստվում է:
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում:
Հուլիսի 16-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բալի կղզուց դեպի հարավ:
Արկտիկայում տեղի ունեցած սաստիկ հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբից հասել է 50 միլիոն տոննայի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է մոտ ժամանակներս, հնարավոր է, մինչեւ ընթացիկ տարվա ամռան վերջն առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին պաշտոնաթող անելու հնարավորությունը:
Եվրամիությունը (ԵՄ) համերաշխ է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջն ստեղծված իրադրությունում:
Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները Բարբադոսում կշարունակեն Նորվեգիայի միջնորդությամբ բանկացությունները երկրի կառավարության հետ:
Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 65-ի, հուլիսի 15-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությունը։
Շուրջ 320 գնացքների չվերթներ են չեղարկվել Իսպանիայի Renfe երկաթուղային գործարկուի աշխատողների՝ հուլիսի 15-ին սկսված գործադուլի պատճառով:
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի եւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրությունը, նիստ, որը կդառնա վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական մեծ հաջողություններ է անում ի հեճուկս այն քաղաքականության, որը վարում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ, կատարում է կենտրոնական բանկի գործառույթները) ղեկավար Ջերոմ Փաուելը։
Ֆրանսիայի Ազգային տոնին՝ Բաստիլի գրավմանը նվիրված զինվորական շքերթից հետո Փարիզում ոստիկանության հետ սկսված ընդհարումները տեղափոխվել են Ելիսեյան դաշտերի շրջան