Հայաստանը կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած Defender-23 զորավարժություններին
Հայաստանն ու Մոլդովան կմասնակցեն Միացյալ Նահանգների գլխավորած բազմազգ լայնածավալ զորավարժություններին, հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
Ապրիլի 22-ին Եվրոպայում կմեկնարկեն Defender 23 զորավարժությունները, որոնք կտևեն երկու ամիս և կընդգրկեն եվրոպական 10 երկրների տարածք։
«Մոտավորապես 9,000 ԱՄՆ զինվորական և մոտավորապես 17,000 զինծառայող 26 դաշնակից և գործընկեր երկրներից կմասնակցեն զորավարժություններին, իսկ դրանք կանցկացվեն 10 տարբեր եվրոպական երկրներում», – ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Բացի ԱՄՆ-ից Defender-23-ին կմասնացել զորքեր Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Մեծ Բրիտանիայից։