![](/banners/BeFunky-design.jpg)
Հոնկոնգը չեղարկել է COVID-19-ի բոլոր սահմանափակումները զբոսաշրջիկների համար
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1108057.jpg)
Հոնկոնգի իշխանությունները չեղարկել են հակահամաճարակային բոլոր սահմանափակումները, մուտքի համար այլևս ՊՇՌ կամ արագ թեստեր հարկավոր չեն։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, վկայակոչելով ՉԺՀ հատուկ վարչական շրջանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հայտարարությունը:
«2023 թվականի ապրիլի 1-ից վերացվել են Հոնկոնգ ժամանելուն պես COVID-19-ի արագ թեստ (RAT) կամ PCR թեստ հանձնելու պահանջները», – ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Փետրվարի սկզբին Հոնկոնգում վերացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։