Բաժիններ՝

Բեյրութից հայտնել են, որ Իսրայելն ավելի քան 90 հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ

Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռներն, ամենայն հավանականությամբ, արձակվել են պաղեստինյան ճամբարներից:

Այս մասին ,РИА Новостиե գործակալությանը հայտնել Է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Քասեմ Հաշեմը: «Լիբանանից արձակվել են սահմանափակ թվով հրթիռներ այն դեպքում, երբ Իսրայելը պատասխանել է լայնածավալ գրոհով՝ արձակելով ավելի քան 90 հրթիռ», – հայտարարել է Հաշեմը, որը Ազատագրման և զարգացման շիա դաշինքի անդամ Է։

Նրա խոսքով՝ «ամենայն հավանականությամբ, հրթիռներն արձակվել են պաղեստինյան ճամբարներից՝ ի պատասխան Երուսաղեմում ծավալված իրադարձությունների»։ Հինգշաբթի օրն ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ տասնյակ հրթիռներ են արձակվել Լիբանանի տարածքից՝ Իսրայելի հյուսիսում թիրախավորելով հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանային բնակավայրերն ու քաղաքները: Ականատեսները ,РИА Новостиե-ին հայտնել են, որ Սուր քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրը գնդակոծելուց հետո իսրայելական ինքնաթիռները թռիչքներ են կատարում Լիբանանի հարավային շրջանների վրայով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930