Իդլիբում բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի և զինյալների միջև
Սիրիայի Իդլիբ նահանգում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի զինծառայողների և «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական կազմակերպության զինյալների միջև:
Նշվում է, որ Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ կատաղի բախումները սիրիական բանակի և «Հայաթ Թահրիր աշ Շամ»-ի կողմնակիցների միջև Իդլիբի նահանգի հարավում գտնվող Էլ Ֆաթատրա գյուղի շրջանում սկսվել են այն բանից հետո, երբ գրոհայինները «փորձել են հասնել սիրիացի զինվորականների դիրքերին»:
Միջադեպի հետևանքների մասին տեղեկություն չի հաղորդվում։ Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որի զգալի մասն առաջվա պես մնում է անօրինական զինված կազմավորումների, այդ թվում՝ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների ձեռքում։
2017 թ.-ից այնտեղ ստեղծվել Է ապաէսկալացման գոտի, որտեղ տեղափոխվել են զինյալներ, որոնք հրաժարվել էին զենքը վայր դնել Դամասկոսի մոտ գտնվող Արևելյան Ղուտայում և երկրի հարավային մարզերում։