ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը լուրջ մտահոգություն է հայտնել ամերիկացի լրագրողի ձերբակալման առնչությամբ։
Աշխարհում Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 5 միլիոնը, հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR):
9 տարվա դադարից հետո կվերսկսվի Սոչիից Թուրքիա հաղորդակցությունը։ Նավերը Տրապիզոն կուղևորվեն մայիսի 1-ից։
Սաուդյան Արաբիան և Իրանը մարտի 10-ին պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերսկսել դեսպանատների աշխատանքը երկու ամսվա ընթացքում։
Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրություններ են: Ինչպես հայտնում են Ֆինլանդիայի արդարադատության նախարարությունից, ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 09:00-ին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ ևս մեկ անգամ ապացուցվեց՝ հասարակության թիկունքում Հայաստանի իշխանությունները գնում են հօգուտ ադրբեջանցիների գործողությունների:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է:
Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, քաղաքական չէ, սա արժեհամակարգային ճգնաժամ է, բայց քանի՞սն են այն մարդիկ, որոնք չեն համակերպվել այս ամենի հետ։ Պետք է մոբիլիզացնել մարդկանց այնպիսի քանակ, որը կբերի փոփոխության, ոչ թե հոգու հանգստության համար անել հերթական հանրահավաքը, քանի որ այն պիտի վերջին «կրակոցը» լինի։ Կյանքը ցույց տվեց, որ եթե նախկինները ոչինչ չեն անում, որևէ այլ մեկը ոչինչ չի անում, բացի այդ՝ նախկիններից լավ ոչ ոք չի կարողանում քաղաքական պայքար մղել։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ նման համաձայնագրի կնքման ճիշտ ժամանակն է, քանի որ Իրանի ու ՌԴ շահերը թե ռեգիոնում, թե աշխարհում համընկնում են վերջին մեկ տարվա իրադարձությունների բերումով։
Ըստ նախարարի՝ նախատեսվում է Zafar-2 արբանյակը ուղեծիր դուրս բերել իրանական օրացուցային ընթացիկ տարվա առաջին եռամսյակում (սկսում է 2023 թվականի մարտի 20-ից):
«Տեղ գյուղի մոտ բավականաչափ տարածքներ անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, բարձունքներ են վերցրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Փորձագետների գնահատմամբ՝ Բունդեսվերը (Գերմանիայի ԶՈՒ) հիմա ավելի վատ վիճակում է, քան մեկ տարի առաջ, քանի որ Ուկրաինային նվիրաբերված զենքերն ու զինամթերքը հիմնականում դեռ չեն փոխարինվել:
Երկրաշարժը գրանցվել է Կրոնոցկի ծովածոցի ջրերում տեղական ժամանակով 21:58-ին
Նա նաև գրկել է նախորդ երեկոյան հիվանդանոցում մահացած աղջկա ծնողներին՝ կանգ առնելով և աղոթելով նրանց հետ:
Քանանին նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է ու գնացել Իրանի հասցեին նոր մեղադրանքների:
Մեկ մարդ մահացել է, ևս 28-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հաջորդիվ կայացել է Սերգեյ Ղազարյանի և Լորան Վոքիեի համատեղ մամլո ասուլիսը։
Համագործակցության նպատակներին համապատասխան նախագծերի պատշաճ մշակման համար կստեղծվի ղեկավար հանձնաժողով:
Քըլըչդարօղլուին ուղեկցել են CHP-ի գլխավոր քարտուղար Սելին Սայեք Բյոքեն, CHP-ի խմբակցության փոխնախագահ Օզգյուր Օզելը և փոխնախագահ Գյոքչե Գյոքչենը։
Իրան-Հայաստան երրորդ գծի կառուցումը մեկնարկել և սկսել էր թափ հավաքել իշխանափոխությունից առաջ։ Սակայն իշխանափոխությունից հետո ծրագրի ընթացքը դանդաղեց, մի պահ նաև կանգ առավ։
«Հիմա Սիրիայի հարցն ավելի մեծ կարևորություն ունի տարածաշրջանում, որովհետև Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնությունը դոմինոյի էֆեկտով տանում է Իրան-Բահրեյն հարաբերությունների շտկման, Սիրիա-Թուրքիա հարաբերությունների բարելավման: Իրանը փոխեց Սիրիայում իր դեսպանին, իսկ Սիրիայի դեսպանին տեղափոխեց Հայաստան: Ինչ-որ քաղաքական կուրս է փոխվում Սիրիայում, և Իրանը փորձում է ներկայություն ունենալ, որովհետև Սիրիան սահմանակից լինելով Իսրայելի հետ՝ Իրանի համար շատ կարևոր դիրք է»:
Տոկիոն նաև արգելում է ՌԴ արտահանել օդանավերի և նավերի շարժիչներ, էլեկտրասարքավորումներ և նավիգացիայի համար սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և տիեզերական ապարատներ ու դրանց մասեր, խաղալիքներ և մոդելավորման հավաքածուներ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմաբան Խաչատուր Ստեփանյանը, անդրադառնալով իշխանության մտահոգություններին և օրակարգ նետած թեզերին՝ նշեց, որ հայրենիքից տարածքներ հանձնելու հարցից մարդկանց ուշադրությունը շեղելու համար կառավարող ուժը կարող է զբաղվել նաև ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցերով, որոնք կապ չունեն այն լրջագույն վտանգներով հղի հարցերի հետ, որոնց առաջ կանգնած ենք՝ որպես ժողովուրդ։
Զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվել Է մարտավարական փոխգործակցությունը, տեղի են ունեցել մարտի 30-ին Ճապոնական և Արևելաչինական ծովերի երկնքում։
Որպեսզի հայցորդները կարողանան իրենց ֆինանսապես ապահովել այդ ժամանակաընթացքում, այն նաև կողմնակի գումար աշխատելու հնարավորություն է տալիս:
Քաղաքական գործիչը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք դրա համար հարկավոր է, որ Թուրքիայում կառավարությունը փոխվի:
Իրան-Ադրբեջան դիվանագիտական առճակատումը որակապես նոր՝ շատ ավելի վտանգավոր փուլ է մտնում՝ Իրանը պաշտոնական մակարդակում սրում է հայտարարությունների բառապաշարը: Իրանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի վերաբերյալ և բացատրություն է պահանջում Բաքվից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
Նախօրյակին նույնպես հավատացյալները հանձնաժողովի անդամներին թույլ չէին տվել մտնել Կիև-Պեչորյան մայրավանքի տարածք։
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովը՝ կազմակերպության Քարտուղարության և Միացյալ շտաբի ղեկավար կազմի ընդլայնված նիստում։