Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 10-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան:

«Նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հրավերով 2023 թվականի ապրիլի 10-ին տեղի կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ղազախստան: Աստանայում ծրագրված են երկու պետությունների ղեկավարների հանդիպումները նեղ և ընդլայնված կազմերով», – մեջբերում է ТАСС-ը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի մամուլի ծառայության հայտարարությունից։

Նշվում է, որ բանակցությունների օրակարգում ներառված են ղազախաադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հիմնական հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930