Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 18-ին, ելույթ ունենալով Բունդեսթագում, հայտարարել է, որ Բեռլինում դեմ են ԱՄՆ-ի արտատարածքային պատժամիջոցներին եւ մտադիր են «վճռականորեն քննարկել» «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ Վաշինգտոնի ձեռնառկած միջոցների հարցը։
«Նորմանդական քառյակի» ղեկավարների՝ Փարիզում կայացած հանդիպմանը հաջողվել է հաղթահարել «լճացումը», որը վերջին տարիներին տիրում էր Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցում, բայց բանակցությունների արդյունքները բավարար չէին Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հրաժարվի կենսաթոշակային բարեփոխման նախագծից, որը համազգային գործադուլի պատճառ է դարձել, բայց պատրաստ է այն բարելավել:
Ուկրաինայի քաղաքացիները 2020 թվականի մարտի 1-ից կկարողանան Ռուսաստանի տարածք մեկնել սոսկ արտասահմանյան անձնագրերով:
ԱՄՆ Պետքարտուղարությունը (Պետդեպ) պաշտոնապես արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Պետքարտուղարության պաշտոնական կայքում նշված է, որ այդ հարցի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ունեցած դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները դեկտեմբերի 18-ին արգելել են բոլոր բազմամարդ միջոցառումները Նյու Դելիի հյուսիսարեւելյան շրջանում, որտեղ նախօրյակին զանգվածային անկարգություններ ու բողոքներ են եղել Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրման դեմ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներին արգելել է այցելել Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ), որը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 21-ից 24-ը Դավոսում՝ նկատի առնելով ընտրողների շրջանում կուսակցության դիրքերն ամրապնդելու ցանկությունը:
ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում դեկտեմբերի 17-ին ցույցեր են անցկացվել հաջակցություն Թրամփի իմպիչմենթի: Այդ ակցիաներից մի քանիսի վայրից հեռարձակում է իրականացրել CNN հեռուստաալիքը։
«Հյուսիսային հոսք -2»-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարողանա կանգնեցնել դրա շինարարությունը, հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրներ:
Հոնկոնգի իշխանությունները ոստիկանության առաջարկությամբ որոշել են չեղյալ հայտարարել լույս հունվարի 1-ի գիշերն ամանորյա հրավառությունը Վիկտորյայի նավահանգստում:
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի եւ «Ֆորմուլա-1» ընկերության նախկին սեփականատիրոջ դուստր Թամարա Էքլսթոունի տնից 50 մլն ֆունտ արժողությամբ թանկարժեք իրեր են գողացել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ամենաբարձր նշագծին, չնայած ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեում կայացած քվեարկությանը, որը հաստատել է Թրամփի իմպիչմենթի երկու հոդված:
Նա նշեց, որ ՀՀ իշխանություններն այս հարցում որոշակի թերացումներ թույլ տվեցին: «Նոր մարդիկ էին և իրավիճակին այդքան էլ չէին տիրապետում, բայց կարծես իրավիճակը բարելավվել է ներկայումս: Դիվանագիտությունը ենթադրում է որոշակի պահվածք, և մարդիկ, որոնք գալիս են ոչ դիվանագիտական ոլորտից՝ անխուսափելիորեն սկզբնական շրջանում չեն հասկանում, թե որտեղ, երբ, ինչ խոսել»:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդլայնել է Ուկրաինայի այն քաղաքացիների ցուցակը, որոնց նկատմամբ տնտեսական հատուկ միջոցներ են կիրառվում:
«168 Ժամի» հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հասկանալու համար, թե այս գործընթացն ուր կարող է տանել ճանաչման հարցը, պետք է դիտարկել, թե երբ է այն տեղի ունենում: Նրա դիտարկմամբ, սա, անկասկած, կապ ունի թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ստեղծված իրավիճակի և այն տրամադրությունների հետ, որոնք առկա են ԱՄՆ օրենսդիր մարմնում՝ և Ներկայացուցիչների պալատում, և Սենատում:
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը դեկտեմբերի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռայի հետ եւ խոստացել է հանդիպել, երբ պաշտոնապես կհաստատվի կաբինետի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Իսպանիայի կառավարությունը:
Առնվազն երեք մարդ է զոհվել, եւս ավելի քան տասը՝ տուժել ԱՄՆ-ի հարավում մոլեգնող հզոր փոթորկային ճակատի հետեւանքով, որն իր հետ տոռնադոներ է բերել:
Երեք տղամարդու կասկածում են Վիեննայի սուրբծննդյան տոնավաճառում, ինչպես նաեւ Զալցբուրգում եւ Եվրոպայի այլ քաղաքներում ահաբեկչական գործողությունների պլանավորման մեջ:
Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը հայտարարել է, որ զինված ընդդիմության առաջնորդ Ռիեկ Մաշարի հետ համաձայնության է հասել ազգային միասնության կառավարություն ստեղծելու շուրջ:
Սեփական արտադրության առաջին չինական ավիակիրը, որն ստացել է «Շանդուն» անվանումը, շահագործման է հանձնվել Սանյա քաղաքի նավահանգստում (Հայնանի նահանգ, Հարավային Չինաստան):
Համաշխարհային հանրակցությունը պետք է միավորի ջանքերը միգրանտներին ու փախստականներին օգնելու համար:
Պակիստանի Հատուկ դատարանը մահավճիռ է կայացրել երկրի նախկին նախագահ եւ զինվորական առաջնորդ Փերվեզ Մուշառաֆի նկատմամբ:
Առնվազն 14 հանքագործ է զոհվել, եւս երկուսն արգելափակված են գետնի տակ Չինաստանի Գույչժոուի նահանգի ածխի հանքահորում գազի արտանետման հետեւանքով:
Հնդկաստանի 36 խոշոր բուհերի ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը պլանավորում է օրենսդրորեն բացառել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարաձգման հնարավորությունը:
Boeing ընկերությունը կդադարեցնի վերջին տարիների իր ամենավթարային մոդելի՝ 737 MAX-ի թողարկումը:
Առեւտրական վեճերի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի պայմանավորվածությունների առաջին մասը վերջնականապես կհամաձայնեցվի «մեկ-երկու շաբաթվա ընթացքում»:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Թուրքիայում Ինջիռլիքի ամերիկյան ռազմակայանի փակման հնարավորության մասին իմացել է թերթերից եւ ցանկանում է թուրք պաշտոնակցի հետ քննարկել, թե Անկարան որքան լուրջ է իր մտադրություններում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է ամերիկացի զինվորականների համար փակել Ինջիռլիքի եւ Քյուրեջիքի ռազմակայաններն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:
Տարեց ճապոնացիներն սկսել են արտակմախքներով հանդերձվել ծերության օրոք աշխատելու համար: Այդ մասին գրում է New Scientist-ը:
Ավստրալիայում մոլեգնող ընդգրկուն հրդեհներն այս երկրում օդի աղտոտվածության մակարդակի սպառնալի բարձրացման պատճառ են դարձել: