
Հռոմի պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել հացահատիկի գործարքը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել հացահատիկի գործարքը:
«Եկեք չմոռանանք աղոթել Ուկրաինայի համար, որտեղ պատերազմը հանգեցնում է ամեն ինչի, նույնիսկ հացահատիկի ոչնչացմանը:
Ես կոչ եմ անում իմ եղբայրներին և Ռուսաստանի Դաշնության իշխանություններին վերադառնալ Սևծովյան նախաձեռնությանը, որպեսզի հացահատիկը կարողանանք ապահով տեղափոխվենք»,- ասել է պոնտիֆիկոսը կիրակնօրյա ավանդական քարոզից հետո։