Բաժիններ՝

Չինաստանի հարավ-արևելքում ավելի քան 120 հազար մարդ է տարհանվել «Դոկսուրի» թայֆունի պատճառով

Չինաստանում մոլեգնող «Դոկսուրի» թայֆունը ՉԺՀ-ի հարավ-արևելքի Ֆուցզյան նահանգում 124 հազար մարդու տարհանման պատճառ է դարձել:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ վկայակոչելով South China Morning Post-ը:

Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ, աղետն ազդել է ավելի քան 724 հազար մարդու վրա։ Թայֆունը հեղեղումներ և սողանքներ է առաջացրել: Մասնավորապես, Նանան քաղաքային կոմսությունում որոշ բնակիչներ արգելափակվել են հեղեղված տներում։ Շրջանի իշխանությունները համաքաղաքացիներին խնդրել են սնունդ, ջուր և այլ անհրաժեշտ իրեր հավաքել։

Ֆուցզյանում նախօրեին փակել են նավահանգիստները, լաստանավային անցումները և զբոսաշրջային տեսարժան վայրերը, իսկ հուլիսի 29-ին որոշ տեղերում դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս