Բաժիններ՝

Մենք ստիպված կլինենք դիմել միջուկային զենքի կիրառմանը. Մեդվեդևը սպառնացել է

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր՝ հուլիսի 30-ին, Telegram-ի իր ալիքում գրել է, որ «Ռուսաստանի տարածքի մի մասի բռնի անջատում» կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջուկային զենք կիրառել։

«Մեր զինված ուժերը, հետ մղելով հավաքական թշնամու հակահարձակումը, պաշտպանում են Ռուսաստանի քաղաքացիներին և մեր տարածքը։ Սա ակնհայտ է բոլոր պարկեշտ մարդկանց համար»,- գրել է Մեդվեդևը։

«Բայց այդ, նրանք կանխում են գլոբալ հակամարտությունը: Եթե պատկերացնենք, որ ՆԱՏՕ-ի աջակցությամբ ուկրոբանդերականների հարձակումը հաջողվել է, և նրանք գրավել են մեր հողի մի մասը, ապա մենք ստիպված կլինենք, Ռուսաստանի նախագահի 02.06.2020թ. հրամանագրի կանոնների համաձայն՝ դիմել միջուկային զենքի կիրառմանը»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31