Բաժիններ՝

Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Լոս Անջելես, ԱՄՆ

Մարզադաշտ «Լոս Անջելես»

G խումբ, երկրորդ տուր

Բելգիա-Իրան`0:0

Աշխարհի առաջնությունում Բելգիան և Իրանի միմյանց դեմ հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի հաշվով: Սա երկու թիմերի անընդմեջ երկրորդ ոչ-ոքին է այս Մունդիալում: Այժմ այս խմբում առաջատարը Եգիպտոսն է, որն ունի 4 միավոր: 2-ական միավոր ունեն Իրանն ու Բելգիան, իսկ Նոր Զելանդիան մեկ միավոր է հավաքել:

Մայամի, ԱՄՆ,

Մարզադաշտ «Մայամի»

H խումբ, երկրորդ տուր

Ուրուգվայ-Կաբո Վերդե` 2:2

Ընթացիկ աշխարհի առաջնության խմբային փուլի բացահայտումներից մեկը Կաբո Վերդեն է, որն արդեն երկրորդ հանդիպում է, ինչ հավասար պայքար է մղում մրցակիցների հետ: Ուրուգվայն էլ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Կաբո Վերդեի հետ: Հարավամերիկացիների կազմում աչքի ընկան Մաքսիմիլիանո Արաուխոն ու Ագուստին Կանոբիոն: Կաբո Վերդեի կազմից գոլերը խփեցին Քևին Պինան ու Հեյլո Վարելան:

Վանկուվեր, Կանադա

Մարզադաշտ «Վանկուվեր»

G խումբ. երկրորդ տուր

Նոր Զելանդիա-Եգիպտոս` 1:3

Եվ այս ԱԱ-ի առաջին հաղթանակը տոնեց Եգիպտոսի հավաքականը, որը 1:3 հաշվով առավելության հասավ Նոր Զելանդիայի նկատմամբ: Եգիպտացիներից գոլերը հեղինակեցին Մուստաֆա Զիկոն, Մուհամեդ Սալահն ու Տրեզեգուտը: Նոր Զելանդիայի միակ գոլը խփեց Ֆին Սուրմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930