Անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան հազար փախստական է Սիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքներից:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 30-ին կայցելի Մոսկվա, ուղեւորության ընթացքում պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
վ
Վիեննայում սկսվել են գազի շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները. կողմերը հանդիպել են դեկտեմբերի 20-ին Մինսկում գազի վերաբերյալ ստորագրված համագործակցության արձանագրության իրագործման համար:
Շվեդիայում թոշակառուների հետ երիտասարդ միգրանտների են բնակեցնելու օտարերկրացիների ինտեգրացման ծրագրի շրջանակում:
Իտալիայի կրթության նախարար Լեոնարդո Ֆիորամոնտին կառավարության ղեկավարին նամակ է հանձնել պաշտոնաթողության խնդրանքով:
Աղետալի իրադրություն է հայտարարված Ֆիլիպինների Մինդորո քաղաքում, որտեղ մոլեգնում է «Ուրսուլա» թայֆունը: Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքագլուխ Ռոմուլո Ֆեսթինին:
Ֆիլիպիններում առնվազն 16 մարդ է զոհվել «Ֆանֆոն» թայֆունի պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Տանը մենակ-2» (Home Alone 2, 1992) ֆիլմը, որտեղ նա ինքն էպիզոդիկ դեր է խաղացել, համարել է Ծննդյան տոների մեծագույն հիթերից մեկը:
Իսպանիայի արքայադուստր Քրիստինայի ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար, Ծննդյան տոները կնշի ընտանիքի հետ, ավելի վաղ դատարանը նրան թույլատրել է չորս օր անցկացնել պատժական հիմնարկության սահմաններից դուրս։
«ՌԻԱ Նովոստի Ղրիմ» գործակալությունը հրապարակել է Ղրիմի կամրջով առաջին մարդատար գնացքի անցման տեսագրությունը:
Մի շարք երկրների ղեկավարներ դադարեցնում են իրենց աշխատանքը եւ պատրաստվում են Սուրբ ծնունդը դիմավորել իրենց մերձավորների ու հարազատների շրջանակում:
Վերջին շաբաթների ընթացքում, երբ Կոնգրեսի երկու պալատները, մեկը ճնշող մեծամասնությամբ, մյուսը՝ միաձայնությամբ, ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձևերը, շատերը հույս ունեին՝ սա կհանգեցնի նրան, որ Թրամփը ևս կճանաչի այն իր գալիք ուղերձում 2020 թ․ ապրիլի 24-ին, չնայած նա պարտավոր չէ դա անել։ Ի վերջո, ընդհանուր առմամբ Կոնգրեսի երկու պալատների 505 անդամներն աջակցել էին երկու բանաձևերին, որոնցից միայն 11-ն էին դեմ եղել, այսինքն ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 94%-ը կողմ էր քվեարկել:
Աշխարհի քրիստոնյաները նշում են Սուրբ Ծնունդը: Այժմ այն պետական տոն է նաեւ մի շարք մուսուլմանական երկրներում: Կաթոլիկ, բողոքական եւ մի շարք ուղղափառ եկեղեցիներ Սուրբ Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին։
Գերմանիայի քաղաքացիներն աշխարհի համար ավելի մեծ սպառնալիք են համարում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, քան ԿԺԴՀ-ի եւ Իրանի ղեկավարներ Կիմ Չեն Ունին եւ այաթոլլա Ալի Խամենեիին: Այդ մասին վկայում են YouGov ամերիկյան հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները։
Հոնկոնգի ոստիկանությունը հոկտեմբերի 25-ի երեկոյան արցունքաբեր գազ է կիրառել Մոնգ-Կոկի եւ Շատինի շրջաններում բողոքի հակակառավարական ակցիաները ցրելու համար:
Ղրղզստանի նախագահ Սոոռնբայ Ժեենբեկովն առաջին անգամ մեկնաբանել է կոնֆլիկտն այդ պաշտոնում իր նախորդ Ալմազբեկ Աթամբաեւի հետ: Նրա խոսքը փոխանցել է Sputnik-Ղրղզստանը։
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարծում է, որ դեռ վաղ է ամփոփել «Պուտինի դարաշրջանի» արդյունքները:
Իսպանիայի թագավորը քաղաքացիներին հղած Սուրբծննդյան ուղերձում խոստովանել է, որ Կատալոնիան լուրջ մտահոգության տեղիք է տալիս, նա կոչել է միասնության եւ Սահմանադրության հարգման, որը պաշտպանում է տարածքային ամբողջականությունը։
6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի խաղաղօվկիանոսյան ափի մերձակայքում:
Անտառային հրդեհն ավելի քան 100 տուն է վնասել կամ ոչնչացրել Չիլիի Վալպարասիո քաղաքի արվարձանում:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ավանդական Սուրբծննդյան պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Աստված սիրում է
Բեթղեհեմ քաղաքում, որն ավանդաբար համարվում է Հիսուս Քրիստոսի ծննդավայրը, դեկտեմբերի 24-ին սկսվել են Սուրբծննդյան հանդիսությունները: Սկաուտների եւ Պաղեստինի գրեթե 30 քրիստոնեական դպրոցների աշակերտների նվագախմբերն ու երաժշտական անսամբլները մասնակցել են ավանդական տոնական շքերթին:
Կերչի նեղուցի վրայով Ղրիմի թերակղզու եւ Կրասնոդարի երկրամասի միջեւ կամրջի շինարարությունը, որը տեւել է չորս տարի, ցուցադրել են երկուրոպեանոց տեսանյութում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կկրկնապատկի մուտքի այցագրերի թվաքանակն արտասահմանցի այն գիտնականների համար, որոնք համատեղ հետազոտություններ են անցկացնում, եւ կպարզեցնի դրանց ստացումը՝ նպատակ ունենալով ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո այդ մասնագետներին բերել Միացյալ Թագավորություն:
Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիային խոստացել է Իդլիբում կանգնեցնել նախագահ Բաշար Ասադի զորքի գրոհը:
«Երևանն ու Բաքուն լավ կանեն՝ արագ գործեն: Նրանք կարող են սկսել զրույցը փակուղային հարցերի շուրջ. Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ապագան, որոնց վրա հայ վերաբնակեցվածները իրենց տներն են կառուցել, միջազգային խաղաղապահ ուժերի պոտենցիալ դերը և ամենաառանցքային հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,-Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group-ICG) «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ հերթական զեկույցում նման խորհրդով է հանդես եկել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Դեկտեմբերի 24-ին մահապատիժն ի կատար է ածվել այն մարդու նկատմամբ, որը մեղավոր էր ճանաչվել 2018 թվականին Ինդե քաղաքում (Գուանդունի հարավային նահանգ) կարաոկե-բարը միտումնավոր հրկիզելու մեջ։
Բելառուսին հուզում է, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը 2024 թվականից հետո: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մարդասիրական նկատառումներով պահանջում է անհապաղ ազատել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին: