
Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ ռազմական բախման. Պուտին

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական բախում չի ցանկանում, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա, Մոսկվան պատրաստ է դրան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանը, նշել է նա, «պատրաստ է ցանկացած սցենարի», թեև ոչ ոք դա չի ցանկանում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հատուկ մեխանիզմ էր ստեղծվել՝ նման հակամարտություններից խուսափելու համար։
«Երկրում մեր որոշ գերատեսչությունների ղեկավարներ անմիջականորեն շփվում են միմյանց հետ և հնարավորություն ունեն խորհրդակցելու ցանկացած ճգնաժամային իրավիճակի շուրջ»,- ասել է Պուտինը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Այս մեխանիզմը, ըստ նրա, վկայում է, որ կողմերը չեն ցանկանում ուղղակի առճակատման գնալ։
«Բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա՝ ոչ մենք, ապա պատրաստ ենք»,- հավելել է ՌԴ նախագահը։