Մեքսիկական քաղաքի քաղաքապետին կասկածում են սեփական առևանգումը բեմադրելու մեջ՝ 2 մլն դոլար յուրացնելու համար

Մեքսիկայում կոռուպցիոն սկանդալ է բռնկվել. Տենանսինգո մունիցիպալիտետի քաղաքապետ Նենսի Նապոլեսին կասկածում են, որ նա բեմադրել է սեփական առևանգումը՝ պետական միջոցներից մոտ 2 միլիոն դոլար յուրացնելու համար՝ դրանք ներկայացնելով որպես ազատ արձակման փրկագին, գրում է CBS News-ը։

Տեղական դատախազության տվյալներով, քննությունը սկսվել է երեք անձի ցուցմունքներից հետո, որոնք արդեն ձերբակալվել էին և ներկայացվել որպես «առևանգողներ»։ Քննությունը պնդում է, որ զինված տղամարդիկ, իբր, ուժով դուրս են բերել Նապոլեսին ավտոմեքենայից, ապա պահանջել են 40 միլիոն պեսո (մոտ 2,3 միլիոն դոլար) փրկագին՝ սպառնալով նրան և նրա ընտանիքին։

Սակայն, ըստ քննիչների վարկածի, ծրագիրը չի ընթացել նախատեսված սցենարով այն բանից հետո, երբ պատահական ականատեսը տեսել է ենթադրյալ առևանգումը և հայտնել ոստիկանությանը։ Դա ստիպել է դեպքի մասնակիցներին փոխել գործողությունները և ի վերջո հանգեցրել է ենթադրյալ սխեմայի բացահայտմանը։

Դատախազությունը հայտարարում է, որ քննության ընթացքում բացահայտվել են անհամապատասխանություններ ցուցմունքներում և դեպքերի վարկածներում։ Քննությունը կարծում է, որ բեմադրության կազմակերպման հետևում կարող էին կանգնած լինել քաղաքապետի ամուսինն ու փեսան, իսկ սխեմայի նպատակը բյուջեից արդեն իսկ հափշտակված միջոցները օրինականացնելն էր՝ ստեղծելով փրկագնի վճարման տպավորություն։

Նենսի Նապոլեսի նկատմամբ, որը ներկայացնում է նախագահ Կլաուդիա Շեյնբաումի իշխող Morena կուսակցությունը, առայժմ ձերբակալման օրդեր չի տրվել։ Սակայն նրա ամուսինն ու փեսան գտնվում են հետախուզման մեջ։

Ինքը՝ Նապոլեսը, մերժում է մեղադրանքները և հայտարարում, որ պատրաստ է համագործակցել քննության հետ՝ ճշմարտությունը պարզելու և մեղավորներին պատժելու համար։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում նա գործը անվանել է «քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930