Միացյալ Նահանգների շինարարական ընկերություններից մեկի ղեկավարությունը շուրջ 10 միլիոն դոլար է ծախսել ի նշան երախտագիտության իր աշխատակիցներին հավելավճարներ տալու համար
ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՉԺՀ-ի 11 քաղաքացիների, որոնք փորձել են անօրինականորեն Միացյալ Նահանգների տարածք ժամանել տարբեր կահկարասիների մեջ:
Աշխարհում առաջին առեւտրային ինքնաթիռը, որն ամբողջությամբ աշխատում է էլեկտրականությամբ, դեկտեմբերի 10-ին թռիչք է կատարել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում:
Վիեննայի Քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները կատարել են հիվանդին մահացած սրտի փոխպատվաստման հաջող վիրահատություն:
Դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակներում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը հանդես է եկել ելույթով (հայտարարությամբ) ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։
«Թալիբան» արմատական խմբավորումն ստանձնել է Աֆղանստանի Բաղրամի շրջանում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում հարձակման պատասխանատվությունը, տուժածների թիվը հասել է 73-ի, եւս երկու մարդ զոհվել է։
Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 170 մարդ, վերքեր է ստացել 2264 հոգի:
Շվեյցարիայի շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ կապի նախարար Սիմոնետա Սոմարուգան, որը կառավարությունում ներկայացնում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ընտրվել է երկրի 2020 թվականի նախագահ:
Իսրայելի 22-րդ գումարման Կնեսետի (միապալատ խորհրդարան) պատգամավորներն ինքնալուծարման որոշում են ընդունել: Այդ մասին հայտնել է Կնեսետի հեռուստատեսային ալիքը:
Այն բանի հավանականությունը, որ Մեծ Բրիտանիայում վերստին կձեւավորվի խորհրդարան, որում կուսակցություններից ոչ մեկը չի ունենա վճռորոշ մեծամասնություն, շատ իրական է:
Վարշավայում լուրջ վթար է տեղի ունեցել ջեռուցման ցանցում, քաղաքագլուխը ճգնաժամային շտաբ է ստեղծել:
Դեկտեմբերի 11-ին շուրջ 10 հազար մարդ է հավաքվել Սիդնեյի քաղաքապետարանի մոտ՝ բողոքելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում կառավարության անգործության եւ ընդգրկուն անտառային հրդեհներին դիմակայելու՝ նրա անընդունակության դեմ։
Կատալոնիայի Բարսելոնայի նահանգում խոշոր հրդեհ է բռնկել լուծիչների եւ արդյունաբերական թափոնների վերամշակման գործարանում. հրդեհի մարմանը գործի են դրվել 28 հրշեջ խմբեր:
Աֆղանստանում Բաղրամի շրջանում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով վրացի հինգ զինվորական է տուժել:
Բրազիլիայի ղեկավար Ժաիր Բոլսոնարուն ծաղրել է բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգին Ամազոնիայի անտառները պաշտպանելու՝ տարածաշրջանի տեղաբնիկների փորձի վերաբերյալ նրա արած հայտարարությունից հետո:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքը թագավորության խորհրդարանի՝ դեկտեմբերի 12-ին կայանալիք ընտրություններից առաջ եւ կարող է 339 մանդատ ակնկալել 650-տեղանոց Համայնքների պալատում:
Ավելի քան 50 մարդ է վերքեր ստացել Աֆղանստանի Փարվանի նահանգում Բաղրամի ավիաբազայի շրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ավտոշարասյան մերձակայքում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով:
Պենտագոնը հայտարարել է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների օպերատիվ ուսուցումն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, որոնք պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում, սույն որոշումն ընդունվել է Ֆլորիդայում ռազմածովային ուժերի հենակայանում տեղի ունեցած հրաձգությունից հետո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «շատ լավ» է համարել Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը եւ հայտարարել է, որ մոտ ապագայում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու հույս ունի։
Հանրապետական սենատոր Մայք Քրափոն արգելափակել է դեմոկրատների փորձն ընդունելու բանաձեւ, որը նախագահին պարտավորեցնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի եւ այլ երկրների կառավարությունների դեմ ԱՄՆ-ի ընտրություններին նրանց միջամտության փաստի հաստատման դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք հանգուցային խնդիրեր:
Ջերմաստիճանի բարձրացման եւ շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով օվկիանոսները մինչեւ 2100 թվականը կարող են կորցնել դրանցում պարունակվող թթվածնի 3-ից մինչեւ 4 տոկոսը, ինչը կործանարար ազդեցություն կունենա ծովի կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակների վրա:
Սիդնեյում օդի որակի մակարդակը հատել է կրիտիկական նշագիծը՝ տեղ-տեղ «կյանքի համար վտանգավոր» ցուցանիշը գերազանցելով 11 անգամ:
Աղջիկ է լույս աշխարհ եկել ինքնաթիռում, որը կատարում էր Սան Պաուլուից Չիլիի մայրաքաղաք Սանտյագո չվերթը:
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման, հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերտսը եւ Ջորջ Բուշի դուստրը՝ Ջեննան, այցելել են Կան-Գիուոկի օկրուգում գտնվող վիետնամական դպրոցներից մեկը, որտեղ շփվել են տեղի աշակերտուհիների հետ։
Ալբերտո Ֆերնանդեսը պաշտոնապես ստանձնել է Արգենտինայի նախագահի պաշտոնը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ ԵԱՀԿ հայտարարությունում տեղ են գտել 2016 թվականի պայմանավորվածությունները՝ շփման գծում կայունության հաստատման և հրադադարի պահպանմանն ուղղված:
2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին:
Գործադուլի մասնակիցները, որը Ֆրանսիայում անցկացվում է կենսաթոշակային բարեփոխման դեմ, դեկտեմբերի 10-ին արգելափակել են Ֆրանսիայի նավթավերամշակման ութ գործարաններից յոթը:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 10-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «նորմանդական գագաթնաժողովը» առաջին քայլն է Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին: