Զոհ՝ Ուկրաինայում, ժամանակավորապես փակված օդանավակայաններ՝ Մոսկվայում

Կիրակի երեկոյան Ուկրաինայի հարավային Օդեսայի մարզին «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով ռուսական կողմի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, Reuters-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավար Օլեգ Կիպերը։

Նրա խոսքով՝ Օդեսայում գտնվող գյուղատնտեսական օբյեկտին հասցված հարվածի հետևանքով ավտոմեքենաներ և վառելիքի պահեստներ են բռնկվել։

Իսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վաղ առավոտյան տասնյակ անօդաչու թռչող սարքեր են վնասազերծվել։ Քաղաքի չորս օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները, հայտնել են տեղական իշխանությունները։ Օդանավակայաններն այժմ գործում են, գրում է Reuters-ը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը Մոսկվա ուղևորվող 60 ԱԹՍ են խոցել։ Պաշտոնյան այլ տեղեկություններ չի հաղորդել։ Նշել է միայն, որ ԱԹՍ-ների խոցման վայրերում արտակարգ իրավիճակների ծառայության անձնակազմեր են ժամանել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930