ԱՄՆ-ը Թուրքիայի ռազմակայաններն օգտագործում է սոսկ Անկարայի թույլտվությամբ: Պենտագոնում այսպես են արձագանքել երկրի ռազմակայաններից ամերիկացի զինվորականներին վռնդելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ֆիլիպիններում առնվազն 37 մարդ է տուժել դեկտեմբերի 15-ին Մինդանաո կղզու ափերի մոտ տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այս մասին հայտնել է Manila Bulletin թերթը:
Ֆրանսիական կինոյի «նոր ալիք» ուղղության աստղ, դերասանուհի Աննա Կարինան, որը մեծ հայտնություն էր ձեռք բերել 1960-ական թվականներին, 79 տարեկան հասակում մահացել է Փարիզում, հայտնում է France Presse-ը՝ հղելով աստղի ներկայացուցչին:
2018 թվականին աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների զենքի եւ ռազմական ծառայությունների վաճառքների ծավալն աճել է 4,6 տոկոսով եւ կազմել 420 միլիարդ դոլար:
Աշխարհի ամենատարբեր ընկերությունների (գազի եւ նավթի արտադրությունից մինչեւ ավտոմոբիլաշինական ֆիրմաներ) կապիտալիզացիան կարող է 2,3 տրլն դոլարով նվազել կառավարությունների կողմից կլիմայական փոփոխությունների հետ կապված նորմատիվային պահանջների խստացման հետեւանքով:
The National Interest հանդեսը նշել է աշխարհի ամենահզոր ռազմածովային նավատորմների հնգյակը՝ դրանում ներառելով ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան։
ԱՄՆ-ում Boeing 737 MAX հանրանավերի շահագործումը կարող են վերսկսել 2020 թվականի գարնանը:
«ՌԴ իշխանությունների շրջանում սպասողական վիճակ է»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տեղի չի ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան։
Ադրբեջանն անընդհատ փորձում է բանակցային գործընթացում ներառել Արցախի «ադրբեջանական համայնքին»։ Քաղաքական առումով գոյություն չունի «ադրբեջանական համայնք» ասվածը, դա «ֆեյք» հասկացություն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ «երկու օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակներ են հղվել»՝ անհապաղ հրավիրելով ԱԺ-ի և ԱԳՆ-ի ուշադրությունը:
Խարթումի դատարանը Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին կոռուպցիայի գործով դատապարտել է երկու տարվա ազատազրկման:
Թալիբները Գազնի նահանգում սպանել են աֆղանական ազգային բանակի 9 զինվորի:
Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 5 դեռահասի, ովքեր կասկածվում են բողոքի ցույցերի ժամանակ փողոցում տարեց հավաքարարի սպանության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Time հանդեսի վարկածով 16-ամյա Գրետա Թունբերգին «Տարվա մարդ-2019» ճանաչելը՝ էկոակտիվիստուհու հաղթանակը համարելով «անհեթեթություն»։
«Ռուսաստանը ԼՂ հակամարտության սառեցման կողմնակիցն է, այլ տարբերակներ չկան»,- այս մասին այսօր ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դամասկոսյան վարդը ներառել է ոչ նյութական ժառանգության ցանկում:
Ալանից երկար տարիներ են պահանջվել, մինչև որ նա կարողացավ առաջին անգամ Հայաստան գալ 2005-ին։ Որպես ցՑղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի թոռ և ցեղասպանության գիտական հարցերով զբաղվող անձնավորություն, Ալանը` սկսած 1960-ականներից մինչև 2000թթ., բազում անգամներ է փորձել գալ Հայաստան, սակայն ամեն անգամ ինչ-որ մի պատճառ է ի հայտ եկել, և նա չի կարողացել գալ։ Վերջապես, 2005-ին, Ալանն առաջին անգամ կարողացավ ոտք դնել Հայաստան։ «Դա մի գերազանց ուղևորություն էր` իմ սպասումների և տեսածի առումով»,- Ալանը ջերմությամբ վերհիշում է իր առաջին ուղևորությունը դեպի Հայաստան։ Այդ ուղևորությունը սկիզբ դրեց շուրջ մեկ տասնամյակ ամեն տարի Հայաստան կատարվելիք ուղևորությունների շարքին։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման հարցում առաջընթացը բավարար չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի «ապագայի բանաձեւը» բաղկացած է հինգ պայմանից, որոնցից գլխավորը երկրում խաղաղության հասնելն է։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ բրիտանացի հայտնի պահպանողական քաղաքական գործիչ Նիկոլաս Սոումսը, հայտարարել է, որ հանում է գլխարկը բրիտանական կառավարության ղեկավար Ջոնսոնի առջեւ:
Հորդառատ անձրեւներով, ուժգին պոռթկուն քամիներով եւ այս վայրերի համար արտասովոր ցրտերով անբարենպաստ եղանակ է հաստատվել Իտալիայի բազմաթիվ շրջաններում. Քաղաքացիական պաշտպանության ծառայության որոշմամբ՝ առաջիկա օրերին մետեովտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված Կամպանիայի, Տոսկանայի եւ Սարդինիայի մարզերում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դեկտեմբերի 13-ին հանձնարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին նոր կառավարություն կազմել։
Ալժիրի նախկին վարչապետ Աբդելմաջիդ Թաբունը հաղթանակ է տարել դեկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների բացարձակ մեծամասնությունը:
ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ՆԳ նախարարության հետ համատեղ Մոսկվայում ձերբակալել է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հինգ անդամի, որոնք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Մոսկվայի Վարշավյան ավտոճանապարհի վրա գտնվող պահեստում բռնկած հրդեհի մակերեսն ավելացել է՝ հասնելով 7 հազար քառակուսի մետրի:
Չիլիի կենտրոնական մասի Վալպարաիոսոյի մարզի տարածքում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով, որոնք 200 հեկտարը գերազանցող տարածք են ճարակել:
Գերմանիայում առնվազն 25 մարդ է տուժել Սաքսոնիայի դաշնային երկրամասի Բլանկենբուրգ քաղաքի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից:
Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, որը դեկտեմբերի 12-ին հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, ակնկալում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ վավերացում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանը։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ռեկորդային մեծ թվով կանայք են ընտրվել, ինչի մասին վկայում են դեկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների արդյունքները։