Թուրք նախարարը պնդում է, Թուրքիան և ԵՄ-ն կիսում են նույն «արժեքները և պետք են մեկը մյուսին»

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացվող «Վաղվա Եվրոպան․ դիմակայել մարտահրավերներին և ձևավորել ապագան» խորագրով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է Եվրամիություն (ԵՄ) – Թուրքիա հարաբերություններին։ Նա հայտարարել է, որ Թուրքիան և ԵՄ-ն կիսում են նույն արժեքները և պետք են մեկը մյուսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարը մասնավորապես նշել է․ «Ինչքան Թուրքիան ունի ԵՄ-ի կարիքը, այդքան էլ ԵՄ -ն ունի Թուրքիայի կարիքը։Այդ պատճառով Թուրքիան ԵՄ-ի հետ ցանկանում է սերտ շփման մեջ լինել։ Եթե Եվրոպան ցանկանում է ավելի բարենպաստ դիրք ունենալ, եթե ցանկանում է գլոբալ հարցերում լինել ավելի լավ խաղացող, ապա, ինչպես ասում են եվրոպացի առաջնորդները՝ չի կարելի անտեսել Թուրքիայի նման երկրին»։

Շիմշեքի խոսքերով, ԵՄ-ի և Թուրքիայի միջև Մաքսային միության համաձայնագիրը պետք է ընդլայնվի՝ ընդգրկելով գյուղատնտեսական ապրանքներն ու ծառայությունները։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն տեղեկացրել էր, որ Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ 2024թ.։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31