Լիբիա թուրքական զորքեր մտցնելու հնարավորությունն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր:
Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ) մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ է տվել Տրիպոլի եւ Սիրտ քաղաքները լքելու համար:
Դեկտեմբերի 20-ին Հին Դելիի պատմական մզկիթի մոտ մի քանի հազար մարդ է ցույցի դուրս եկել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրույթի դեմ:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդները դեկտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայացած բանավեճերի ընթացքում հայտարարել են, որ իրենց տարիքը խոչընդոտ չէ նախընտրական պայքարում։
Մոսկվայի Բոլշայա Լուբյանկա փողոցում, որտեղ դեկտեմբերի 19-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, երթեւեկությունը վերականգնվել է: Այդ մասին թվիթերում հայտնել է Մոսկվայի տրանսպորտի դեպատամենտը։
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը կոչ է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում։
60-ամյա տեխնոկրատ Հասան Դիաբի նշանակումը Լիբանանի վարչապետի պաշտոնում ցույցերի նոր ալիք է առաջացրել Բեյրութում:
Նյու Դելիում վերջին 24 ժամվա ընթացքում շուրջ 1200 մարդ է բերման ենթարկվել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրության ընդունման դեմ անցկացված բողոքների ընթացքում: Ինչպես դեկտեմբերի 20-ին հայտնել է Times of India թերթը, ձերբակալվածներին տեղափոխել են «Սուրջամալ» եւ «Ռաջիվ Գանդի» մարզադաշտեր։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 19-ին հավանություն է տվել ԿԺԴՀ-ի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանի թեկնածությանը պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնին, որն առաջադրվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Ռուսաստանը, Եվրամիությունը եւ Ուկրաինան «սկզբունքային» համաձայնության են հասել գազի շուրջ բանակցություններում: Բեռլինում կայացած հանդիպման արդյունքներով պատրաստվել է գազի համաձայնագրի նախագիծ, որը մոտ ժամանակներս կլրամշակվի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ցանկանում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում անհապաղ սկսվի ընթացակարգը պաշտոնազրկման շրջանակում: Դեկտեմբերի 19-ին այդ մասին նա գրել է Twitter-ի՝ իր էջում։
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիային, Նիդեռլանդներին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) կմատակարարի Apache ուղղաթիռի նորագույն տարբերակը՝ AH-64E Apache Guardian-ը:
«Ավելի ի՞նչ կարող է Հայաստանը տալ Ռուսաստանին, ես, անկեղծ ասած, չգիտեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Արդի» հետազոտական կենտրոնի պաշտպանական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում, ԼՂ հակամարտության գոտում հնարավոր զարգացումներին, ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռությանը:
Անհայտ անձը Մոսկվայում՝ Անվտանգության դաշնային ծառայության շենքում կրակ է բացել:
«Ակադեմիկոս Լոմոնոսով» առաջին ատոմային ջերմաէլեկտրակայանը (ԱԱՋԷԿ) դեկտեմբերի 19-ին առաջին էլեկտրաէներգիան է արդյունահանել Չուկոտկայի ինքնավար օկրուգի հանգույցի Չաուն-Բիլիբինսկի մեկուսացված ցանց:
Ռուսաստանը հայելաբար կվարվի իր դեմ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման դեպքում, դեկտեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով այն հաղորդումները, թե ԱՄՆ-ի Կոնգրեսը դեկտեմբերի 18-ին հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների խոշոր փաթեթին։
Մոսկվան պատրաստ է ցանկացած պահի երկարաձգելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների պայմանագիրը (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումը՝ ՌՀՍ-III): Այդ մասին հայտարարել 1 նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսում:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) զինված ուժերը մեկ օրում երկրի արեւելքում ավելի քան 400 զինյալի են բռնել «Հանուն վերածննդի եւ ժողովրդավարության ազգային խորհուրդ» (CNRD) խմբավորումից:
Աբդելմաջիդ Թեբունը դեկտեմբերի 19-ին երդում տվեց որպես Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նոր նախագահ:
Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը պաշտոնապես Լոնդոնին խնդրել է Էդինբուրգին օժտել տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու օրինական իրավունքով։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ճեղքման հույս ունի դեկտեմբերի 19-ին Բեռլինում կայանալիք գազի եռակողմ կոնսուլտացիաներում:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դեկտեմբերի 19-ին խոցել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժմանը պատկանող զենքի արտադրության օբյեկտն ի պատասխան այդ տարածքից հրեական պետության վրա ձեռնարկված գրոհի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենտը թույլ չի տա իշխանությունից իր հեռացումը, եւ ինքը կմնա պետության ղեկավարի պաշտոնում, ասված է Սպիտակ տան տարածված հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում մեղադրանքի երկու հոդվածներով որակել է Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանություն:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուսլսի նահանգի վարչապետ Գլադիս Բերեջիքլյանի արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել հաջորդ յոթ օրերին հրդեհների վանգի պատճառով, հաղորդել է Sydney Morning Herald թերթը։
Fiat Chrysler ամերիկա-իտալական ավտոմոբիլային կոնցեռնը եւ Ֆրանսիայի Groupe PSA (Peugeot Societe Anonyme, «Պեժո» բաժնետիրական ընկերություն) ավտոհսկան ստորագրել են միաձուլման համաձայնագիր:
Ավստրալիայի Օդերեւութաբանության բյուրոն արձանագրել է ամենաշոգ օրը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, դա դեկտեմբերի 17-ն է, երբ օդի ջերմաստիճանը տաքացել է մինչեւ 40,9 աստիճան ըստ Ցելսիուսի։
Ամերիկյան «U.S. News» թերթը հրապարակել է աշխարհի ամենից ազդեցիկ երկների վարկանիշային աղյուսակը: Ցանկը կազմելիս հաշվի են առնվել երկրների համախառն ներքին արդյունքների տվյալները, բնակչության թվաքանակը և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բն Ռաշիդ ալ Մաքթումը հայտարարել է «Մադրասա» էլեկտրոնային հարթակի միջոցով արաբերենի համապարփակ ուսումնական ծրագրի մեկնարկի մասին, որը ներառում է 1000 ուսուցողական տեսանյութ կրթական բոլոր մակարդակների համար:
Առաջին անգամ 1915 թ․ ցեղասպանությունից ի վեր, ԱՄՆ Սենատը 2019 թ․ դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ տարբեր հանրապետական սենատորների կողմից երեք շաբաթ անընդմեջ Սպիտակ տան պահանջով այն արգելափակելուց հետո։ Այդ ժամանակից սկսած ես անթիվ հեռախոսազանգեր և էլեկտրոնային նամակներ եմ ստացել հայերից, որոնք հարցնում են, թե այս բանաձևն իր ուղեկից բանաձևի հետ միասին, որը մեծամասնությամբ ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին, արդյոք այժմ ներկայացվելու է նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։