Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Աբբաս Արաղչի
Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Բանակցությունները տևել են 1 ժամ 20 րոպե։
«Պակիստանի ու Կատարի միջնորդական կողմերի ջանքերը զգալի առաջընթաց են գրանցել Լիբանանում պատերազմը դադարեցնելու գործում։ Վերացվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ Ապասառեցվել են որոշ ակտիվներ, և գործարկվել Է Իրանի վերակառուցման և զարգացման մասշտաբային ծրագիրը»,– գրել է նախարարը X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

