ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը պահանջել է երկրի անվտանգությունն ապահովել «հարձակողական» միջոցներով:
ԱՄՆ-ը պատրաստ էանհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ:
Ճապոնիայում կաթնամթերքի եւ շոկոլադե արտադրանքի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Morinaga Inc. ընկերությունը, հայտարարել է շուկայից շուրջ 1,28 մլն բաժակ ժողովրդականություն վայելող Sundae Cup պաղպաղակ հետ կանչելու մասին՝ արտադրանքի մեջ հնարավոր մանր մետաղական մասնիկների ընկնելու պատճառով։
Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքում բազմազավակ մայրը կանգնեցրել է կողոպտիչներին, ովքեր խանութից 10 տուփ շոկոլադ են գողացել, գրում է Daily Star-ը:
Boeing ընկերության տնօրենների խորհրդի ավագ խորհրդական եւ իրավախորհրդատու Մայքլ Լյութիգը, որն զբաղվում էր Եթովպիայում եւ Ինդոնեզիայում Boeing 737 MAX-ի աղետների հետ կապված իրավաբանական հարցերով, հայտարարել է 2019 թվականի վերջին պաշտոնաթող լինելու մտադրության մասին:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնց թվում եղել է 4 օտարերկրացի:
Իսպանիան հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում: Բոլիվիայի ոստիկանությունը արգելել է Իսպանիայի դիվանագետների մուտքը Լա Պասում գտնվող Մեքսիկայի դեսպանի կեցավայր:
ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում տեսահոլովակի նկարահանման ժամանակ արձակված կրակոցներից զոհվել է 2, տուժել 6 մարդ:
Ղազախստանի կառավարությունը 4-միլիոնական թենգե (10,5 հազար դոլար) կվճարի Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին:
Չինաստանի հարավի Հայնանի նահանգում գտնվող Վենչանի տիեզերական արձակումների կենտրոնը դեկտեմբերի 27-ին արձակել է իր խոշորագույն կրող հրթիռը՝ «Չանչժեն-5»-ը, որն ապագայում պլանավորվում է օգտագործել չինական լուսնային-մարսյան ծրագրի համար:
Այս մոտեցումների ու միտումների մասին մենք պարտավոր ենք լավ իմանալ, որպեսզի կարողանանք մեր ռազմավարությունն ու մարտավարությունն արդյունավետ մշակել ու իրականացնել։ Սակայն պետք է ընդգծել, որ, համաձայն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած 1514 հռչակագրի (որը կոչվում է գաղութացված ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին հռչակագիր)՝ բոլոր ազգերն ունեն սեփական քաղաքական կարգավիճակն ազատորեն հաստատելու իրավունք։ Նույն հռչակագրում նաև ամրագրված է, որ պետք է դադարեցվի բոլոր ռազմական և ռեպրեսիվ միջոցների կիրառումը ոչ անկախ ազգերի դեմ, այնպես, որ նրանց համար հնարավոր լինի իրականացնել լիարժեք անկախության սեփական իրավունքը։ «Լիարժեք անկախության իրավունքը» շատ կարևոր արձանագրում է։
Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության եկել, որ հունվարի 1-ից զրոյացվում են փոխադարձ պահանջները եւ կվերացվեն ունեցվածքի կալանադրումները դատական հայցերի վճիռների հաշվին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Հավայան կղզիներում ուղղաթիռ է կորել, որում գտնվում էր յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆը պետական դավաճանության գործով վճռափոխության գանգատ է ներկայացրել Լահորի Բարձր դատարան:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դեկտեմբերի 28-ը սգո օր է հայտարարել Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ալմաթիի մերձակայքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է փոխարինող գտնել պետքարտուղար Մայք Փոմպեոյին այն դեպքում, եթե նա որոշի թողնել իր պաշտոնը եւ մասնակցել Կանզասի նահանգից Սենատի ընտրություններին:
Ալմաթիի մերձակայքում Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում վթարային-փրկարարական աշխատանքներն ավարտվել են:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համոզիչ հաղթանակ է տարել «Լիկուդ» կառավարող կուսակցության առաջնորդի ընտրություններում։
Դեկտեմբերի 27-ին Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում եւ Օման ծոցում մեկնարկել են Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները։
Ֆիլիպիններում առնվազն 28 մարդ է զոհվել «Ֆանֆոն» թայֆունի պատճառով:
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում ապրանքատար գնացքի 26 վագոն դուրս է ընկել ռելսերից:
Ճապոնիայի կառավարությունն Օմանի ծոցի գոտի կուղարկի Ինքնապաշտպանության ուժերի էսկադրային ականակիր:
Ցանցում տեսանյութ է հայտնվել Ալմաթիում Bek Air ավիաընկերության Fokker 100 մարդատար ինքնաթիռի կործանման վայրից:
Չեռնոգորիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է «Դավանանքի ու համոզմունքների եւ կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքն ամբողջ երկրում զանգվածային բողոքների ֆոնին:
Առնվազն 14 մարդ է զոհվել Ալմաթիում Bek Air ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունն արգելք է սահմանել մինչեւ 18 տարեկանների ամուսնությունների վրա:
Ռուսաստանցիների գրեթե կեսը նախագահ ՎլադիմիրՊուտինին է համարել տարվա քաղաքական գործիչ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում են հարցման արդյունքները, որը կատարել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը։
Կատարի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Էմիրության, Սաուդյան Արաբիայի հարավ – արեւելքի, Օմանի բնակիչները մեկուկես դարի ընթացքում առաջին անգամ դիտել են Արեւի գրեթե լրիվ խավարումը, հաջորդ նման խավարումը տարածաշրջանում կարելի կլինի դիտել սոսկ հարյուր տարի անց, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
Բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կտեղափոխվեն էլեկտրական ավտոմոբիլներ հանուն շրջակա միջավայրի:
Բանակցությունների ամենասուր հարցերը հենց սրանք են, հենց այս հարցերի շուրջ է, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել: Այսինքն՝ խնդիրը ճիշտ է ներկայացված, կանխատեսումներն են շատ ավելի մեղմ ձևակերպված, երևի թե նկատի են առել այն հանգամանքը, որ բանակցային ներկայիս ինտենսիվությունը կպահպանվի, ինչը կչեզոքացնի բացասական սցենարների հնարավորությունը: Սակայն ես երկու սցենարն էլ հնարավոր եմ համարում: