Ռուսաստանից Թուրքիա է արտագաղթել մոտ 100․000 մարդ

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022թ. միգրացիայի միջազգային վիճակագրությունը, ըստ որի՝ Թուրքիայից արտագաղթածների թիվը անցյալ տարվա համեմատ աճել է 62․3%-ով, իսկ Թուրքիա ներգաղթածների թիվը նվազել է 33․2%-ով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2022-ին Թուրքիա ժամանած օտարերկրյա քաղաքացիների մեջ առաջին տեղը զբաղեցրել են Ռուսաստանի քաղաքացիները (25)։ Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ (8․1%), երրորդում Իրանը՝ (6․5%), իսկ հաջորդաբար Աֆղանստանը (5․4%) և Իրաքը (4․8%)։

Ըստ ռուսական մամուլում տեղ գտած տվյալների` 2022-ին ՌԴ 99․786 քաղաքացիներ տեղափոխվել են Թուրքիա։ Այս ցուցանիշը 2021-ի համեմատ (31․463) երեք անգամ ավելի շատ է։

Իսկ Թուրքիայից արտագաղթած օտարերկրյա քաղաքացիների մեջ առաջին տեղը զբաղեցրել են Իրաքի քաղաքացիները (20%), Իրանը՝ (10․6%), Ուզբեկստանը՝ (7%), Աֆղանստանը՝ (6%) և Թուրքմենստանը (4․8%):

Վերոնշյալ վիճակագրական տվյալներն ընդգրկում են բնակության նպատակով Թուրքիա մեկնածների և արտասահման բնակության համար տեղափոխվածների ցուցանիշները։ Արտագնա և ներգնա միգրացիայի օրինաչափությունների ոււսումնասիրման ընթացքում նկատվել է, որ ամենաշատ տեղափոխությունը նկատվում է 25-29 տարիքային խմբում։

Թուրքիա ներգաղթողների 12․2%-ը կազմում է հենց 25-29 տարիքային խումբը, իսկ արտագաղթածների խմբում այս ցուցանիշը կազմել է 15․8%։ Ե՛վ ներգաղթացների և՛ արտագաղթածների խմբում վերոնշյալ տարիքային խմբին հաջորդել է 20-24 տարիքային խումբը։

Իսկ երբ վերլուծվում է 2022-ին Թուրքիա ներգաղթածների բաշխումը ըստ շրջանների, պարզվում է, որ ամենաշատ ներգաղթյալներ ընդունած նահանգը Ստամբուլն է (35․4%), ապա Անթալիան, Անկարան, Բուրսան և Մերսինը։

Տեսանյութեր

Լրահոս