Վաշինգտոնն ու Թեհրանը որոշել են Հորմուզի նեղուցով անվտանգ անցման մեխանիզմ մշակել

Շվեյցարական Բյուրգենշտոկում ընթացող բանակցությունների մասնակիցները որոշել են հատուկ մեխանիզմ ստեղծել, որը կապահովի նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։

«Որոշում է կայացվել ստեղծել մի մեխանիզմ, որը երաշխավորելու է Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ նավարկությունը»,- դիվանագետի խոսքերն է մեջբերել իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Բաղային ընդգծել է, որ Թեհրանի դիրքորոշմամբ՝ վերջնական համաձայնագրի մշակմանը անցնելու գլխավոր նախապայմանը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցումն է։ Նրա խոսքով՝ իրանական պատվիրակությունը պահանջում է խստորեն կատարել ստանձնած պարտավորությունները, ինչը նաևվերաբերում է Իսրայելի կողմից հրադադարի պահպանմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930