Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն Ադրբեջանը պետք է կատարի դրանք. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ միավորվել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակը գնահատելու հարցում և Ադրբեջանին ուղղված կոչով հանդես եկել:

Այս մասին «Թվիթեր»-ում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ միավորվել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակը գնահատելու հարցում և կոչ են անում վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես պահանջել էին Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»,-նշել է ԱԳՆ խոսնակը:

Նա ընդգծել է՝ իր հստակ պարտավորությունից շեղվելու փոխարեն Ադրբեջանը պետք է իրականացնի դրանք:

Խոսնակը հիշեցրել է միջազգային մի քանի կառույցների՝ Freedom House-ի, Human Rights Watch-ի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայտարարություններն այս առումով:

Freedom House-ն օրինակ կոչ էր արել ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիներին կանխամտածված սովամահության հասցնելուց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31