Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Կալանավորվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, որը մեկ տարի է՝ հետախուզման մեջ էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ Կամո Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ տեսակցությունների սահմանափակմամբ։

Կամո Գրիգորյանը փաստաբանի հետ ինքնակամ ներկայացել է քննչական մարմին։

Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցված  ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930