Բաժիններ՝

Ռուսաստանը Նորվեգիան ներառել է ոչ բարեկամ երկրների ցանկում

Ռուսաստանը Նորվեգիան ներառել է այն օտարերկրյա պետությունների ցանկում, որոնք «ոչ բարեկամական գործողություններ են կատարում արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչությունների դեմ»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ կառավարությունը։

Այս քայլով Մոսկվան ոչ բարեկամ երկրների համար սահմանափակում է կամ ընդհուպ լիովին արգելում է դեսպանություններում, հյուպատոսություններում, պետական ​​մարմինների ներկայացուցչություններում աշխատանքի ընդունել Ռուսաստանի տարածքում գտնվող անձանց։ Այսպիսով, ըստ այս որոշման, Նորվեգիան Ռուսաստանում կարող է աշխատանքի ընդունել 27 տեղացիների։

2021 թվականի մայիսին նման սահմանափակումներ են մտցվել Միացյալ Նահանգների և Չեխիայի, իսկ 2022 թվականի հուլիսին՝ Հունաստանի, Դանիայի, Սլովենիայի, Խորվաթիայի և Սլովակիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների նկատմամբ։

Բացի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքին վերաբերող ցանկից, Ռուսաստանում գործում է ոչ բարեկամ երկրների ևս մեկ ցանկ։ Դրանում, ТАСС-ի փոխանցմամբ, ներառված են Միացյալ Նահանգները, Կանադան, ԵՄ-ի պետությունները, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և այլ պետություններ ու տարածքներ, որոնք հավանություն են տալիս հակառուսական պատժամիջոցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս