Բաժիններ՝

Լեհաստանում Լուկաշենկոյի պահապան ծառայությանը մեղադրել են օդային սահմանը խախտելու մեջ, Մինսկը հերքել է դա

Լեհաստանում հայտարարել են, որ օգոստոսի 1-ին Բելովեժի շրջանում երկրի օդային սահմանը խախտած ռազմական ուղղաթիռները պատկանել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պահապան ծառայությանը։ Սակայն բելառուսական կողմը հերքել է այս մեղադրանքները։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ի հրապարակումներից։

«Այդ ուղղաթիռները նույնականացվել են, դրանք պատկանում են Լուկաշենկոյի պահապան ծառայությանը։ Ես չեմ բացառում, որ դա եղել է գիտակցված գործողություն, բայց նաև չեմ բացառում, որ դա եղել է պատահականություն», – RMF FM ռադիոկայանի եթերում ասել է Լեհաստանի կառավարության նախկին ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Վլոձիմեժ Չիմոշևիչը։

Նա հավելել է, որ Լուկաշենկոն այդ ժամանակ ժամանել է իր նստավայր Բելովեժյան թավուտի տարածքում, որը գտնվում է լեհ-բելառուսական սահմանից 7 կմ հեռավորության վրա։

Այս միջադեպից հետո Լեհաստանն ավելացրել է Բելառուսի հետ սահմանին զինծառայողների թիվը և ուժեղացրել մարտական ուղղաթիռներով սահմանի պաշտպանությունը։

Բելառուսի պաշտպանության նախարարությունը մտացածին է անվանել Բելառուսի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռների կողմից Լեհաստանի սահմանի խախտման մեղադրանքները։ Ըստ Մինսկի՝ դրանք Լեհաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արվել են բելառուսական սահմանի մոտ ուժերի և միջոցների կուտակումն արդարացնելու համար:

Բելառուսի արտգործնախարարության խոսնակն իր հերթին ТАСС-ին հայտնել է, որ «լեհական տարածք մուտք չի եղել, նման փաստ չի արձանագրվել», հետևաբար, Վլոձիմեժ Չիմոշևիչի «ենթադրությունները ոչ մի մասով չեն համապատասխանում իրականությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031